Այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներով պատահաբար անցնելով Հաղթանակի կամրջով՝ նկատել ենք, որ մի քաղաքացի անցել է ճաղավանդակը և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։
Բանակցություններից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին, դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ հաջողվել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը։