📜«Իրավունք»-ը գրում է,-«Ահմեդ Սահիդովը թվիթերյան էջում կատարած գրառումից հետո ռուս խաղաղապահներն ուժեղացված հսկողություն են սկսել Երևան-Ստեփանակերտ ճանապարհին»։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Ազգային ժողովում իրավիճակը գնալով ավել է լարվում։ Փաշինյանին հավատարիմ թևը սկսել է կասկածել թիմում յուրաքանչյուրին, թե ով որ փուլում կարող է դավաճանել իրենց»,- գրում է «Իրավունք»–ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Հրապարակ»–ի տեղեկություններով՝ Գեներալ Սեյրան Սարոյանը տևական ժամանակ է՝ գամված է հաշմանդամի սայլակին։ Նա ամիսներ առաջ Գերմանիայում բուժվելուց հետո վերադարձել է Հայաստան, սակայն կարճ ժամանակ անց նորից առողջական վիճակը վատացել է՝ պարզվել է, որ ծնկի շրջանում թարախային գանգրենա է զարգանում։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Սուրեն Պապիկյանի մեծ-մեծ խոսելը, թե իրենք ոչ մի մարզում պրոբլեմ չունեն, անգամ՝ Սյունիքում, մի քիչ աշխատանք ու մեծ տոկոսներ են խփելու, նյարդայնացրել է Սասուն Միքայելյանին»,- գրում է «Հրապարակ»–ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Իրավունք»–ի տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը և կուսակիցները լծվել են Փաշինյանի վարկանիշը բարելավելու գործին։ Սկսել են արցախցիների շրջանում մասնավոր զրույցներում մեղմել Փաշինյանի մեղքը, ասելով, որ նա այդքան էլ մեղավոր չի։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ մայիսի 13-ին լրանում է Ռուստամ Մուրադովի աշխատանքային պայմանագրի վեց ամիսը: Դա նշանակում է, որ առաջիկայում կարող է նրա փոխարեն մեկ այլ ռուս զինվորական զբաղեցնել այդ պաշտոնը:
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Իրավունք»․ Տեղեկատվական դավադիր ակցիա՝ ընդդեմ Վիտալի Բալասանյանի․ փորձ է արվում շեղել ինչ-որ վտանգավոր գործընթացից, որից տեղյակ են իշխանական վերին օղակներում։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս փուլում քաղաքական իշխանության հրահանգով որոշվել է գեներալներին հանգիստ թողնել, որևէ քննչական գործողություն չիրականացնել: Ըստ ամենայնի, այս ամենն արվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վահրամ Դումանյանի դեմ դավեր են նյութում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնանկ անի, ու Մխիթար Հայրապետյանը նշանակվի նախարարի պաշտոնում:
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ