Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ գործընկերներ,
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում ենք մասնակցելու Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի խնդրահարույց նոր դասագրքի վերաբերյալ մամլո ասուլիսին, որը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում:
Բանախոսներ՝ Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Լրագրողներին տեղափոխող փոխադրամիջոցը Սուրբ Էջմիածին կմեկնի Երևանի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց՝ ժամը 10։20-ին։