Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճանապարհների բացվելը մահ է մեր հայրենիքի համար, չինական պատ է պետք նրանց հետ․ Փարավոն Միրզոյան

25/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկաթգծի կառուցումն ու ճանապարհների ապաշրջափակումը մեր հայրենիքի համար մահ է։ Չեն հասկանում, չեն պատկերացնում։ Սովետական, մինչեւ անգամ ստալինյան ժամանակ, երբ գնացքը Հայաստանից գնում էր Ադրբեջան, նրանք ավերում էին այդ վագոնները, նրանց հետ չի կարելի ապրել։ Թուրքի հետ բարեկամությունը միշտ բերել է մեր կործանմանը։ Yerkir.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրոզյանը։

«Մենք հո թուրքերին նոր չենք ճանաչում։ 5 հարյուր տարի է՝ թուրքերը հայ ժողովրդի մշակույթը, կյանքը ավերել են, հիմա էլ են ավերելու։ Երբ ասում են՝ նրանց հետ ընկերություն, բարեկամություն անենք, այդպիսի բան հնարավոր չէ։ Դրանք անընդունելի են։ Պետք է չինական պարիսպ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հնարավոր բան չէ, որ մեր ժողովուրդնը ապրի նրանց հետ։ Նրանք ամեն ինչ կարող են անել քրիստոնյա հային ոչնչացնելու համար»,- նշեց նա։

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս են իշխանությունները ադրբեջանցիների, թուրքերի հետ հարաբերությունները լավացնելու քարոզչություն տանում, փաստորեն, չե՞ն գիտակցում հնարավոր վտանգները, Միրզոյանը պատասխանեց. «Նրանք պատմություն չգիտեն։ Նրանք չեն սովորել, չեն շփվել։ Իմ պապիկը Բաքվից փախել է մի կերպ 1920 թվականին։ Չի կարելի, մենք որքան հեռու լինենք նրանցից, այդքան՝ հօգուտ մեզ։ Պատահական չասացի՝ չինական պարիսպ է պետք կառուցել, եթե ուզում ենք գոյատեւել, թե չէ նրանք մեզ կուտեն։ Հիմա էլ են նրանք պատրաստ եղեռնի»։ 

Հետաքրքրվեցինք՝ պատերազմից հետո մշակութային արժեքների պահպանման գործում ի՞նչ աշխատանք է տարվում պետական մակարդակով։ «Ոչ մի բան էլ չի արվում, ու չեն էլ կարող անել։ Չկա մշակույթի նախարարություն, ինչը շատ սխալ է։ Պատերազմի ժամանակ մշակութային հարստությունը հանում են երկրից։ Հիմա ի՞նչ եղավ՝ եկեղեցին ավերվելու է, թանգարանը ավերվելու է, մինչեւ անգամ թուրքերը վաճառում են հայկական եկեղեցիները»,- հարցին ի պատասխան ասաց Միրզոյանը։

Իսկ ի՞նչ մակարդակի վրա են պետություն եւ մշակութային գործիչ հարաբերությունները։ «Ոչ մի կապ էլ չկա, իրենց ծանոթների մի երկու սուտ գիրք տպեն, մի երկու ցուցահանդես կազմակերպեն…»,- նշեց նա։

Լիանա Սարգսյան

Մանրամասները՝ Yerkir.am կայքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցանկացած գործընթաց, որը կարող է վնասել ՌԴ-ի դերակատարությանը, նվազագույնը խորհելու տեղիք է տալիս

Հաջորդ գրառումը

Պարոն դատախազ, Դուք դեռ կարծում եք, որ Ձեր անգործության հետևանքով պետական դավաճանությունը չի՞ շարունակվում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

02/02/2026
Նորություններ

Ամեն ինչ արվում է, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա

02/02/2026
Նորություններ

Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Պարոն դատախազ, Դուք դեռ կարծում եք, որ Ձեր անգործության հետևանքով պետական դավաճանությունը չի՞ շարունակվում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական