Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք, որ երեկ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկել են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը, որից հետո նա ձերբակալվել է։
Նշենք, որ բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ սա համարում են հերթական քաղաքական շինծու գործը։





