Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեռագիրն ու նպատակը նույնն են՝ մեկուսացնել, նսեմացնել, լռեցնել և ցուցադրական «դաս» տալ. Մամիկոն Ասլանյան

22/06/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրում է. «Լռելով ու անտարբերությամբ համակերպվել այս ամենին` նշանակում է կույր ձևանալ ու դառնալ մեղսակից։

Հայաստանում սրվող քաղաքական ճնշումները բացահայտում են մտահոգիչ օրինաչափություն՝ անհատները դառնում են հետապնդման թիրախ ոչ թե հանցագործությունների, այլ իրենց դիրքորոշումների և անհատականության պատճառով:

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ճնշումները այդ օրինաչափության շարունակությունն են: Նրա գործունեությունը վաղուց դուրս է եկել գործարարական և ներհայաստանյան քաղաքական գնահատումների սահմաններից: Հիմա փորձ է արվում չեզոքացնել պետական վերահսկողությունից դուրս`անկախ ու հեղինակավոր գործչի` կիրառելով ավանդական, սակայն դեռևս գործուն մեթոդներ:

Ինքս (բազմաթիվ բախտակից ընկերների հետ), անցնում եմ այդ բռնաճնշումների ճանապարհով և էական տարբերություն չեմ տեսնում նախորդ ժամանակաշրջանի գործելաոճի և Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող մեթոդների միջև: Ձեռագիրն ու նպատակը նույնն են՝ մեկուսացնել, նսեմացնել, լռեցնել և ցուցադրական «դաս» տալ հասարակությանը` վախ ու տագնապ սերմանելու ակնկալիքով։

Այս երևույթների դեմ պայքարը հանուն արժանապատվության ու արդարության է։ Հանրային լայն աջակցությունը պետք է բխի այն խոր համոզմունքից, որ նման գործելաոճը, եթե այսօր չկանգնեցվի, վաղը կշարունակվի նոր անուններով։

Ես ևս առավոտյան 11.00-ին լինելու եմ Զվարթնոց տաճարի հարակից հատվածում` ընկերներիս հետ երթով գնալու Մայր Աթոռ` աջակցելու Եկեղեցուն և սատարելու Սամվել Կարապետյանին։

Վաղը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, որն այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիմնավորեք, որ Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ, որը կարող է դե յուրե ժառանգության իրավունք ստանալ Եկեղեցու ողջ գույքի եւ ունեցվածքի նկատմամբ. Փաշինյան

Հաջորդ գրառումը

ՆԱՍԱ-ն գրանցել է հզոր ջերմային արտանետում Իրանի միջուկային օբյեկտի մոտ. The New York Times

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հովհաննավանքում կարգալույծ Ստյոպայի մատուցած կեղծ պատարագը Հ1-ն ուղիղ եթեր է հեռարձակել

02/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրապետական մաղթանք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով. ուղիղ

02/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Հաջորդ գրառումը

ՆԱՍԱ-ն գրանցել է հզոր ջերմային արտանետում Իրանի միջուկային օբյեկտի մոտ. The New York Times

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական