ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը դեռևս 2018թ հուլիսի 31-ին Արցախի շրջանների մասին խոսելիս ասել էր, որ «Արցախյան պատերազմում ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն: …դրանք գրավյալ տարածքներ են: Դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում»:
Ուշագրավ է, որ սրանից հետո թեև վերջինս ձևական ներողություն է խնդրում, սակայն նրա հետ փոխկապակցված անձը՝ իր դուստր Դիանա Գալոյանը 2019 թվականի մայիսի 13-ին նշանակվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ապա 2019 թվականի օգոստոսի 22-ից 2020 թվականի հուլիսի 1-ը դառնում է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, իսկ 2020 թվականի հուլիսի 17-ին ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում ընտրվում է ՀՊՏՀ ռեկտոր. արդեն 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ Դիանա Գալոյանը հաստատվում է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում։
Իմիջիայլոց, Զոյա Թադևոսյանը միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ամբիոնի վարիչն է, այսինքն աշխատում է ինքն իր դստեր ենթակայության տակ: Նախքան այդ ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցնում էր կրկին Զոյա Թադևոսյանի դուստրը՝ ապագա ռեկտոր Դիանա Գալոյանը:
Իհարկե, զավակներին ծնողներով չի կարելի դատել, զավակներն էլ պատասխանատու չեն ծնողների մեղքերի համար, բայց…
…բայց հիմա էլ Զոյա Թադևոսյանը իր մակարդակին հարիր վիրավորանքներ ու զրպարտություններ է հնչեցրել ապրիլի 5-ի ընդդիմության հավաքի մասնակցիների հասցեին այն դեպքում, երբ հավաքի նպատակը հնչեցվել ՝ հանուն Արցախի և այդ հավաքին մասնակցելու են Արցախյան պատերազմի հերոսներ, հանուն հայրենիքի կյանքն ու առողջությունը վտանգած հազարավոր քաղաքացիներ:
Հիմա, հաշվի առնելով այս ամենը կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՊՏՀ-ն ամբիոնի վարիչի մակարդակով և ռեկտորի թույլտվությամբ իրականացվում է գարշելի քաղաքական, հակաարցախյան ու դրանով իսկ հակահայկական քարոզ. հուսով եմ՝ ոչ:
Իսկ եթե ոչ, ապա հենց վաղը դուստր Դիանա Գալոյանը պետք է աշխատանքից ազատի մայր Զոյա Թադևոսյանին՝ հակաարցախյան քարոզ անելու, ինչպես նաև մանկավարժին ոչ հարիր պահվածքի, վիրավորանքներ և զրպարտություն իրականացնելու համար: