Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հունվար-մայիսին բյուջեի հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 23.2 տոկոսով

2022 թվականի հունվար-մայիս ամիսների համար նախանշվել էր (պլանավորվել էր) հավաքագրման ենթակա 714.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրք:

ՊԵԿ-ից  հայտնում են, որ ընթացիկ տարվա 5 ամիսներին փաստացի հավաքագրվել է 761.8 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախանշված ցուցանիշը 46.9 մլրդ դրամով (6.6%-ով), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 143.4 մլրդ դրամով  կամ 23.2%-ով: