Այսօր ԱԻՆ-ի առաջին գործառույթն է դարձել ոստիկանական համազգեստներ հագնելն ու պայքարող մարդկանց «վնասազերծելը»։ Այս մասին այսօր Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Հունիսի 12-ին առաջին շարքերում էին Կամո Ցուցուլյանն ու ոստիկանական համազգեստներով ԱԻՆ ծառայողներ։ Ի՞նչ գործ ուներ Կամո Ցուցուլյանը ոստիկանական շարքերում։ Եկել էր՝ տեսներ ինչպես են ռումբ նետում, որ ժողովրդին օգտակար լինե՞ր։
Մեր երկրում ամեն օր տեղի են ունենում սպանություններ։
Ոստիկանությունը փոխանակ զբաղվի քաղաքացիների անվտանգությունն ապահովելով, իր հացն ուտում է արյունով»,-նշեց նա։
Infoport