Հանրապետության տարածքում հուլիսի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։




