Դիրքեր կզիջվեն նաև Սևանա ավազանի արևելյան հատվածում. Azgonline.am
Ըստ Azgonline.am-ի տեղեկությունների` Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կարևոր ռազմավարական բարձունքներ զիջել նաև Վարդենիսի շրջանում` Վարդենիս-Գետաբեկ հատվածում: Այդ մասին կուլիսային խոսակցություններ են եղել տարածաշրջանում տեղակայված գնդերից մեկում` հրամկազմի մասշտաբով:
Տվյալ հենակետերը, որոնք ըստ Google-ի քարտեզի գտնվում են Ադրբեջանի տարածքում, կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ են և դրանց զիջմամբ վտանգի տակ են ընկնում ոչ միայն ճակատի մյուս դիրքերը, այլև հարակից գյուղերն ու Շորժա-Վարդենիս ավտոճանապարհը:
Ըստ աղբյուրի` հենակետերը գտնվում են Ճամբարակի շրջանի Ջիլ և Վարդենիսի շրջանի Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ: Բնակիչները չեն պատրաստվում զիջել այդ դիրքերը
, անհրաժեշտության դեպքում կդիմեն զենքի:
Հիշեցում` լուրը պաշտոնական չէ և չի հայտարարվել քաղաքական կամ ռազմական որևէ գերատեսչության կողմից:
Աղբյուրը` Azgonline.am