Tert.am-ի փոխանցմամբ, գրում է BBC News-ը՝ հղում անելով Իտալիայի մշակույթի նախարարությանը, հայտնագործությունն արվել է Հռոմից 90 կմ դեպի հարավ-արևելք ընկած շրջանում գտնվող հնագույն քարանձավում: Քարացած ոսկորները, որոնք ներառում են գանգի և կոտրված ծնոտի մնացորդներ, հայտնաբերվել են Սան Ֆելիս ափամերձ քաղաքում:Նեանդերթալցիները, որոնք բանական մարդու նախնիներն են, ըստ տարածված վարկածի՝ ապրել են մոտ 40 000 տարի առաջ: Մասնագետների խոսքով՝ նրանց ԴՆԹ-ի ինչ-որ մաս այժմ էլ առկա է ժամանակակից մարդկանց օրգանիզմում:Հայտնաբերված մնացորդներից մասնագետները ենթադրել են, որ ինը նեանդերթալցիներից 8-ը բնակվել են 50000-68000 տարի առաջ, մինչդեռ ամենատարեցը կարող էր ապրել 90 000-100 000 տարի առաջ:Հնագետների կարծիքով՝ մնացորդները պատկանել են 7 հասուն տղամարդու, մեկ կնոջ և մեկ երիտասարդ տղայի: