Հյուսիսային Իրաքում ռազմական գործողության ընթացքում թուրքական բանակի երկու զինվոր է սպանվել. հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքի հյուսիսում գտնվող Գարայի շրջանում «Արծվի ճանկ-2» գործողության շրջանակներում քրդերի հետ զինված բախման ընթացքում զոհվել են թուրքական բանակի զինծառայողներ՝ կապիտան Բուրաք Ջոշքունը և ավագ սերժանտ Հարուն Թուրհանը: Փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է նաև 4 զինվոր, վիրավորները հոսպիտալացվել են:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Իրաքում՝ Իրաքյան Քուրդիստանում, Թուրքիան պարբերաբար ռազմական գործողություններ է իրականացնում՝ իր տիրապետության տակ պահելով Իրաքին պատկանող որոշ տարածքներ։