Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Հղի կինն իր 5 տարեկան որդու հետ ևս անհետ կորած է համարվում

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը տեղեկացնում է. «Ահազանգ ունենք, որ անհետ կորած հղի կին կա իր 5-ամյա տղայի հետ»։

Նախարարը հավելել է, որ որոնողական ու փրկարարական աշխատանքների ընթացքում ծխահարվել է 7 փրկարար, իսկ թե որն է հրդեհի պատճառը, նա չի ասել՝ նշելով, որ փրկարարները դեռ չեն հասել հրդեհի օջախին։