Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԿԳՄՍՆ-ի և Չինաստանի միջև միջպետական համաձայնագրի շրջանակում իրականացվում է մրցույթ Չինաստանի բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով

21/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ միջպետական համաձայնագրի շրջանակում իրականացվում է մրցույթ Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Նախատեսված է 16 կրթաթոշակային տեղ` 6 բակալավրիատ, 7 մագիստրատուրա, 3 ասպիրանտուրա: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ու օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները: Մասնակիցները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 8-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ.՝ +37410-59-96-44, +374 10-59-96-46)։

Քննությունները տեղի կունենան 2021 թվականի փետրվարի 11-ից 19-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց: Այն հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ ՉԺՀ բյուջեի միջոցների հաշվին։ 

Թեկնածուները նաև պետք է կապ հաստատեն ՉԺՀ ընդունող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով www.campuschina.org կայքէջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի ԱԽ նիստում հայտարարել են, որ իրենք պիտի փորձեն ավելի ակտիվացնել տեղեկատվական ահաբեկչությունը հայ հանրության նկատմամբ․ Նաիրի Հոխիկյան

Հաջորդ գրառումը

Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ամատունի Վիրաբյանի գործով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Նորություններ

Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է. Վլադիմիր Մարտիրոսյան

29/10/2025
Հաջորդ գրառումը

Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ամատունի Վիրաբյանի գործով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական