Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին․ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,– ասվում է ԱԳՆ ցավակցական հաղորդագրությունում։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Կազանի թիվ 175 դպրոցում կրակոցների հետևանքով զոհվել է 7 աշակերտ և ուսուցչուհիներից մեկը, տուժել է 21 մարդ: Տուժածներից 8-ի վիճակը գնահատվում է ծանր: