ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը սկանդալային գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, ինչն առաջացրել է բազմաթիվ օգտատերերի զայրութը:
«Թշնամու առաջ պաշարված բերդերի դռներ բացողների ու հարձակման ճանապարհներ ցույց տվողների հոգեզավակները հիմա նոր անուններ ունեն՝ վահեհակոբյաններ, հրանտբագրատյաններ, նաիրազոհրաբյաններ»,- գրել է Արսեն Թորոսյանը:







