Քաղաքական գործիչ Արման Աբովյանը ֆեյսբուքյան գրում է․
«Բայց իրականում սա ցնդելու բան է։ Ամբողջ համացանցը հանկարծ դարձավ «միջանցքագետ» և նույնիսկ չհասկանալով, թե ինչի մասին են խոսում, երբ և ինչպես, լուրջ վերլուծություններ են անում։
Այ ժողովուրդ ջան, իրար միս մի կերեք, իսկ եթե ուզում եք հասկանալ՝ միջանցք է, թե ոչ, պարզապես հարց տվեք իշխանություններին.
— Ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս և արդյոք ստուգելու են, թե ոչ։
Մնացածը ընդամենը թավշյա ստեր և պատրանքներ են, որոնք թուրքերը, տեսնելով, ծիծաղում են մեր վրա։
Այսքանը»։