Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ հասարակությունը պետք է պատասխանի հարցին, թե ո՞ւմ համար կա ապագա՝ Հայաստանի՞, թե՞ արդեն երկու շաբաթ մեր ինքնիշխան տարածքում տեղակայված Ադրբեջանի․ «168 ժամ»

27/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Երեկ հրապարակվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ցուցակները։ Դրանք խայտաբղետ են, տեղ-տեղ՝ գուցե լուսավոր, տեղ-տեղ՝ շատ հիասթափեցնող, դրանցում կան՝ ինչպես իրական հայրենասերների ու նվիրյալների անուններ, այնպես էլ՝ պատեհապաշտներ, թաքնված, բացահայտ գործակալներ ու խաբեբաներ։

Բայց այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանցում ներկայացված ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված անուն-ազգանուններն ունեն երրորդական, չորրորդական նշանակություն։ Որովհետև սրանք սովորական պայմաններում սովորական իշխանության ձևավորման ընտրություններ չեն։ Սա մեծ հաշվով մեկ անձին վերաբերող համապետական միջոցառում է, որի ելքից է կախված լինելու մեր պետության լինելիությունը։

Այդ իմաստով հունիսի 20-ի ընտրությունները որոշակի նմանություն ունեն 2018 թվականի դեկտեմբերյան  ընտրությունների հետ, որոնք նույնպես նույն մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի մասին էին։ Եվ եթե 3 տարի առաջ հասարակությունը կուրորեն ընտրում էր այդ անձին՝ մերժելով ամենայն բանականը, ապա այսօր, եթե մնացել է բանականության նշույլ իսկ, ապա պետք է մերժի այդ նույն անձին՝ 2018 թվականին նրան անհեռատեսորեն հանձնված մեր պետությունը փրկելու համար։ Ընդ որում, ինչպես երեք տարի առաջվա հանրային հիպերէյֆորիան անիմաստ էր դարձրել Նիկոլ Փաշինյանի անձից տարբերվող որևէ մեկի մասնակցությունն ընտրություններին, ապա այդ նույն տրամաբանությամբ այսօր իմաստ ունի ցանկացած մեկի մասնակցությունն ու հաղթանակն ընտրություններում, եթե այդ մեկը Նիկոլ Փաշինյանը չէ։

Իրականում այս իրավիճակը վկայում է հայաստանյան քաղաքականության ողբերգականության մասին, երբ ընդամենը երեք տարի առաջ ամեն ինչ կառուցվել է մեկ անձի հանգույն, իսկ այսօր նրա իսկ ոչնչացրած պետության փրկությունը կախված է նրա իսկ հեռացումից։

Այդ իմաստով առաջիկա ընտրությունները կարող են վերջ դնել այս սատանայական շրջանին և հայկական քաղաքականությունը գոնե մասամբ դուրս բերել անձնային տիրույթից՝ հնարավորություն ստեղծելով քաղաքականությունն ու պետական կառավարումը կառուցել ոչ թե անհատների, այլ համակարգերի հիման վրա։

Նախընտրական ցուցակների բովանդակությունն իրականում կարևոր է այդ համատեքստում, որը, սակայն, իրականություն կարող է դառնալ միայն անձնիշխանության գլխավոր կրողի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո։

Այլ կերպ ասած, լավ կամ վատ, պրոֆեսիոնալ կամ ոչ այնքան պրոֆեսիոնալ ցուցակների խնդիրը կարևոր է, բայց դա ապագայի հարց է, որն ուղղակիորեն կապված է Նիկոլ Փաշինյանի անձի հետ։ Իսկ ապագան և Նիկոլ Փաշինյանը հակամետ են ու փոխբացառող, որովհետև, ի հեճուկս սեփական կարգախոսի, նա մարմնավորում է ապագայի բացառումը։

Չնայած իմքայլականների կարգախոսում որևէ կերպ չի նշվում, թե հատկապես ո՞ր երկրի համար «Ապագա կա», և հետագայում կարող է պարզվել, որ Նիկոլ Փաշինյանն ապագա էր խոստանում, ասենք, Ադրբեջանի կամ Թուրքիայի համար։ Հայ հասարակությունն այսպիսով, անկախ ցուցակների բովանդակությունից, պետք է պատասխանի հարցին, թե ո՞ւմ համար կա ապագա՝ Հայաստանի՞, թե՞ արդեն երկու շաբաթ մեր ինքնիշխան տարածքում տեղակայված Ադրբեջանի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սպուտնիկ V»-ով պատվաստված մարդիկ չեն մասնակցում վիրուսի տարածմանը․ Գամալեյա կենտրոն

Հաջորդ գրառումը

Փաշինյանը գնացել է Կութ գյուղ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
Նորություններ

Իշխանությունը թքած ունի մեր քաղաքացիների ընտրական իրավունքի, կարծիքի ու նախասիրությունների վրա. Տիգրան Աբրահամյան

01/11/2025
Նորություններ

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար

01/11/2025
Նորություններ

Կոչուբաևը վերադառնում է իր բնականոն աշխատանքային գործունեությանը

31/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը գնացել է Կութ գյուղ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական