Հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.
1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի – Շիրակի մարզ
2. Ասատրյան Գևորգ Նորայրի – Շիրակի մարզ
3. Գասպարյան Գոռ Վահրամի – Շիրակի մարզ
4. Ենգոյան Սիսակ Գրիշայի – Շիրակի մարզ
5. Կարապետյան Յուրի Տիգրանի – Շիրակի մարզ
6. Մահտեսյան Էդգար Վաչագանի – Շիրակի մարզ
7. Մինասյան Արամ Գառնիկի – Շիրակի մարզ
8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի – Շիրակի մարզ
9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի – Շիրակի մարզ
10. Պողոսյան Արմեն Եղիազարի – Շիրակի մարզ
11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի – Շիրակի մարզ
12. Սեֆիլյան Կամո Կարենի – Շիրակի մարզ
13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի – Շիրակի մարզ
14.Գևորգյան Գրիգոր Գեորգիի – Շիրակի մարզ
15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի – Շիրակի մարզ
ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար։