Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայտարարություն. Սեյրան Գրիգորյան

12/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ բարեկամներ, գործընկերներ և ուսանողներ։ Վերջին օրվա ընթացքում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը իր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության և «Երկիր Մեդիա» հեռուստատեսության միջոցով պաշտոնապես զբաղված է իմ՝ Սեյրան Զավենի Գրիգորյանի հեղինակությունը, պատիվը և գործարար համբավը արատավորող հայտարարություններով։ Սոցիալական ցանցը մարդու անձնական հայացքների տիրույթ է։ Չբավարարվելով այս հարթակում արվող դիտարկումներով՝ երեկ ՀՅԴ ներկայացուցիչ ինչ-որ երիտասարդներ ներխուժել են իմ աշխատավայր՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ, փակցրել վիրավորական և զրպարտչական լուսանկարներ ու գրություններ, նկարահանել տեսանյութ, որը հրապարակվել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև հեռարձակվել «Երկիրն այսօր» լրատվական ծրագրով։ Գլխավոր մեղադրանքն այն է, որ ես «թրքասեր» եմ, և «թրքասիրությունը» տեղ չունի Երևանի պետական համալսարանում և Հայաստանում։

Այդ հայտարարությունը ես գնահատում եմ որպես ինձ մասնագիտական գործունեությունից և երկրից վտարելու կոչ։ Այս հարթակում ես ունեմ 5000 ընկեր, որոնց մեծ մասը ճանաչում է ինձ որպես դասախոսի և գրականագետի։ Խնդրելով պահանջում եմ․ ձեզնից ով երբևէ իմ դասախոսություններին, գրքերում և հոդվածներում, գիտական նստաշրջաններում կարդացած զեկուցումներում տեսել է թրքասիրության որևէ դրսևորում, թող գրի այստեղ այդ փաստը։ Հատուկ խնդրում եմ չգրել որևէ լավ բան, միայն թրքասիրությունը։ Փաստերի բացակայությունից պիտի բխի, որ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը բամբասասեր, «ժեխ», «զոմբի» միավորներից բաղկացած զանգված է։ Անհատներին և զանգվածային լրատվության միջոցներին խնդրում եմ առավելագույն չափով տարածել այս հայտարարությունս՝ նույն հորդորով։ Միայն թրքասիրությունը ապացուցող փաստեր։

Շնորհակալություն։

Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության անդամները բողոքի ակցիա էին իրականացրել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում, Հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանի աշխատասենյակի մոտ՝ «թրքասիրությունը տեղ չունի համալսարանում» գրությամբ պաստառներ փակցրել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է». Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոս

Հաջորդ գրառումը

Ջավախքցի «դաշնակ տերտերը»՝ սպիտակ նժույգի վրա, հրացանն ուսին (լեգենդար քահանայի կյանքը)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

02/02/2026
Նորություններ

Ամեն ինչ արվում է, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա

02/02/2026
Նորություններ

Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Ջավախքցի «դաշնակ տերտերը»՝ սպիտակ նժույգի վրա, հրացանն ուսին (լեգենդար քահանայի կյանքը)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական