Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի ետնամասում տեղի է ունեցել Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարի բացումը

26/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի ետնամասում տեղի է ունեցել ֆրանսիացի Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարի հանդիսավոր բացումը՝ ի նշան երախտագիտության և Մուսա լեռան հերոսամարտի 110-ամյակի կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաև ծովակալի հարազատները:

Լուի Դարթիժ դյու Ֆուռնեն 1915 թ. Մուսա լեռան հերոսամարտի ժամանակ զբաղեցրել է ֆրանսիական արևելյան նավատորմի փոխծովակալի պաշտոնը և, վտանգելով զինվորականի իր հետագա ծառայությունն ու չսպասելով Ֆրանսիայի կառավարության հրամանին, միանձնյա որոշում է կայացրել օգնության հասնել անհավասար պայքարի մեջ գտնվող հայերին, ինչի շնորհիվ 4000-ից ավելի մուսալեռցիներ փրկվել են և տեղափոխվել Եգիպտոս՝ Պորտ Սաիդ վրանաքաղաք:

ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանն իր խոսքում նշեց, որ այսօր պատմական օր է հայ և ֆրանսիացի ժողովուրդների պատմության մեջ:

«Հայոց ցեղասպանությունից և Մուսա լեռան ինքնապաշտպանությունից 110 տարի անց, հայ ժողովուրդը իր երախտագիտությունն է հայտնում ցեղասպանության տարիներին շուրջ 4000 հայի փրկած ֆրանսիացի ծովակալին: Ավելի քան 13 տարվա դադարից հետո Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատին ավելացնում ենք Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի գերեզմանից բերված հողը և տեղադրում նրա հուշատախտակը: Դարթիժ դյու Ֆուռնեն, լսելով բացառապես իր խղճի ձայնը, ցեղասպանվելուց փրկեց 4092 հայի, հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում ֆրանսիացի մեծ մարդասերին»,- ասել է Գզոյանը:
Ֆրանսիայի ԱԳ նախարաը նշել է, որ այսօր մենք հարգանքի տուրք են մատուցում ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուռնեին և Միջերկրական ծովում Ֆրանսիայի երրորդ նավախմբի նավաստիներին, որոնք նրա հրամանատարությամբ, փրկել են ավելի քան 4000 հայի կյանք:

«Միաժամանակ հիշում ենք նաև Մուսա լեռան հայերին, որոնք 1915 թ. Օսմանյան կայսրությունում գործադրված բռնագաղթի փոխարեն ընտրեցին դիմադրության ճանապարհը և կարողացան փրկվել»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
ՀՀ ԱԳ նախարարն էլ նշել է, որ իր համար այս միջոցառումը յուրահատուկ է, քանի որ ժամանակին Հայոց ցեղասպանության թեմայով զբաղվելիս ուսումնասիրել է նաև այն մարդկանց գործունեությունը, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ վտանգելով իրենց կյանքը օգնության ձեռք են մեկնել հայերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվի բանտերում անօրինական պահվող յուրաքանչյուր անձ պետք է ազատ արձակվի. Ալվինա Գյուլումյան

Հաջորդ գրառումը

Ֆրանսիայում հաջողությամբ ավարտվեց Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի համերգային շրջագայությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Ֆրանսիայում հաջողությամբ ավարտվեց Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի համերգային շրջագայությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական