Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական ԱԷԿ-ը միացված է Հայաստանի էներգահամակարգին

18/10/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 17-ին Հայկական ԱԷԿ-ը միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին։ ՀԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում պլանային-նախազգուշական վերջնական վերանորոգումն (ՊՆՎՎ 2021) ավարտվել է:«Ռոսատոմ»-ից հայտնում են, որ սա ամենաերկար և ամենակարևոր ՊՆՎՎ-ն է, որը նախորդում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից մինչեւ 2026 թվականը շահագործման լիցենզիա տալու մասին որոշման ընդունմանը:

Այս տարին Հայկական ատոմակայանի համար հարուստ է կարևոր իրադարձություններով և հոբելյաններով՝ 55 տարի առաջ կայացվեց կայանը կառուցելու որոշումը, իսկ 10 տարի անց ատոմակայանը միացավ Հայաստանի էներգահամակարգին։«Այսօր էլ ավարտվել է ամենաերկար պլանային-նախազգուշական վերանորոգումը՝ կայանի աշխատանքը դադարեցվել էր մոտ հինգ ամիս։ Ես հպարտ եմ մեր ատոմակայանի կոլեկտիվով, որը բարձր պրոֆեսիոնալիզմ և իրական թիմային համակարգված աշխատանք է ցույց տվել «Ռոսատոմի» մասնագետների հետ համագործակցությամբ։ ՊՆՎՎ-ի ընթացքում ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ բոլոր մասնագետների համար անվիճելի առաջնահերթությունը ԱԷԿ-ի անվտանգությունն ու հուսալիությունն է։ Այդ պատճառով, բացի պարտադիր աշխատանքներից, լրացուցիչ ստուգումներ են անցկացվել, և այժմ Հայկական ԱԷԿ-ը պատրաստ է շահագործման ժամկետի երկարաձգման։ Նման թիմի հետ կարելի է համարձակորեն նայել ապագային»,-ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման նախագծի իրականացման ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել։ 2015թ.-ից մոտ 250 մլն․ դոլար արժողությամբ սարքավորումներ գնվել են և աշխատանքներ են իրականացվել։ Իրականացվել է շուրջ 5 հազար միավոր սարքավորումների զննում և արդիականացում, կատարվել է սպրինկլերային համակարգի, հուսալի սնուցման համակարգի արդիականացում, փոխարինվել են ավտոմատիկայի և կառավարման համակարգերը, ամբողջությամբ փոխարինվել են մեքենայական սրահի սարքավորումները, ինչը թույլ է տվել վառելիքի նույն ծախսերում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացնել 10-15%-ով:Արդիականացման աշխատանքների իրականացման համար կայան է հասցվել շուրջ 150 երկաթուղային վագոն՝ Մոսկվայից, Կրասնոյարսկից, Խարկովից, Զապորոժիեից, Սանկտ Պետերբուրգից և այլ քաղաքներից․ ԱԷԿ-ի տուրբոգեներատորի համար 180 տոննա կշռող ստատոր և ռոտոր, մոտ 25 մետր երկարությամբ գոլորշու տուրբիններ, տրանսֆորմատորներ և այլ խոշոր ու ծանր սարքավորումներ: Առաքումը ՀԱԷԿ իրականացվել է ցամաքային տրանսպորտով, ծովով, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով՝ արդեն ՀԱԷԿ-ում։ Բոլոր անհրաժեշտ սարքավորումները տեղափոխելու համար վերանորոգվել է Արմավիր-Արշալույս երկաթգիծը, որը տանում է դեպի ատոմակայան։

Այս տարի ավարտվել են նախագծի ավարտական աշխատանքները. արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը, վերանորոգվել է միջուկային վառելիքի հնեցման ավազանը։ Միակ բանը, որ ԱԷԿ-ում չի կարելի արդիականացնել կամ փոխարինել՝ ռեակտորի կորպուսն է՝ Միջուկային էներգետիկական սարքավորման հիմնական անփոխարինելի տարրը։ Դրա համար կայանում 2020-2021 թթ.ընթացքում պատրաստվել են ռեակտորի կորպուսի վերականգնողական թրծաթողմանը։ Թրծաթողման նպատակով ատոմակայան է տեղափոխել ու հավաքել երկհարկանի տան բարձրությամբ սարք, ինչպես նաև ռեակտորից դուրս է բերվել վառելիք ու սարքավորումներ: Թրծաթողումը թույլ է տալիս վերադարձնել մետաղական ռեակտորի շահագործման բնութագրերը՝ 80-85%։ԱԷԿ-ում արդիականացման աշխատանքների առանցքային կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոնի մաս է կազմում: «Ռոսատոմը՝ որպես գլոբալ առաջնորդ, հասկանում է Հայաստանի համար ատոմային գեներացիայի կարեւորությունը։ Ուստի, մենք մեր կողմից գործադրել ենք բոլոր ջանքերը, որպեսզի արդիականացումն անցնի հնարավորինս սեղմ ժամկետներում ու տեխնիկական բարձր մակարդակով։ Նախագծին մասնակցել են ատոմային ոլորտի առաջատար գիտական ինստիտուտներ ու կազմակերպություններ։ Կայանի աշխատանքներին միշտ ներկա են եղել մեր ինժեներները և միայն այս տարի, չնայած COVID-19-ի սահմանափակումներին, հարթակում աշխատել է 300 ռուս մասնագետ։ Ուզում եմ ընդգծել, որ մեր համագործակցությունը չի ավարտվում։ «Ռոսատոմի» եւ Հայկական ԱԷԿ-ի միջև մշտապես փորձի փոխանակում ու տեխնիկական աջակցություն է իրականացվում», – նշեց «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վանաձորում ճանապահաշինարարական աշխատանքների ժամանակ ամբարձիչը շրջվել է, վարորդը մնացել է տակը

Հաջորդ գրառումը

Գեղարքունիքի մարզ ներխուժած Ադրբեջանի ԶՈՒ-երը կառուցել են մեծ ապաստարաններ, բետոնապատել են ճանապարհները. ՄԻՊ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025
Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025
Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
Նորություններ

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025
Հաջորդ գրառումը

Գեղարքունիքի մարզ ներխուժած Ադրբեջանի ԶՈՒ-երը կառուցել են մեծ ապաստարաններ, բետոնապատել են ճանապարհները. ՄԻՊ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական