ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը: Նա կհամակարգի նախընտրական շտաբերի գործունեությունը, նախընտրական կազմակերպչական և այլ գործընթացներ: ««Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթները կիրականացնի Արամ Վարդևանյանը: Նա դաշինքը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, պետական այլ մարմիններում, ինչպես նաև հանդես կգա «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական հայտարարություններով և մեկնաբանություններով: «Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն այս օրերին զբաղված են նախընտրական շտաբների կազմավորման աշխատանքներով։ Արմեն Գևորգյանն արդեն իրականացնում է կենտրոնական շտաբի ղեկավարի գործառույթները», – նշված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։





