Հայաստանի Առողջապահության նախարարությունը սկսել է օգտագործել ռուսական «Սպուտնիկ V» պատրաստուկը՝ պատվաստումներ կատարելու կորոնավիրուսով վարակվածների բուժման մեջ ներգրավված բուժաշխատողներին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պատվաստանյութը տրվում է հիվանդանոցների աշխատակիցներին, ովքեր միացել են կորոնավիրուսի դեմ պայքարին: Տարեսկզբին Ռուսաստանը Հայաստանին նվիրել էր կորոնավիրուսի դեմ պատվաստման համար պատրաստուկի խմբաքանակ: