ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանն այսօր պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
«Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այս պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (Covid -19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100,000 դեղաչափ՝ 50,000 անձի համար)»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
