Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 76 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223460 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1114887 վերջին մեկ օրում` 3291 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3033 պացիենտ. Մեկ օրում նվազել է 96-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 214857 անձ` վերջին մեկ օրում 167 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4478 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1092 է: