Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը

21/06/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը, գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Միայն վերջին վեց ամսում, ըստ հրապարակումների, ինքնասպանության միջոցով մահացել են 30 քաղաքացի, իսկ 11 քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել: Ի՞նչ է սա նշանակում:


Սա ահազանգ է: Այդ մարդիկ ապրում են մեր կողքին, մեր հասարակության մի մասնիկն են և գնացել են ծայրահեղ քայլերի: Մի՞թե մենք, որպես հասարակություն, այսքան անտարբեր ենք դարձել: Մի՞թե կորցրել ենք մարդկային պարզ հոգատարությունն ու վերածվել ենք ռոբոտների, որ չենք նկատում մեր կողքին ապրողների հոգսերը, հույզերը, ապրումները, ներաշխարհը:

Մի՞թե մենք իրավունք ունենք այսքան կույր ու անհաղորդ լինելու:


Վերջերս փողոցում քայլելիս աշխատում եմ որսալ անցորդների հայացքներն ու նայել նրանց աչքերի մեջ: Թախիծ ու տրտմություն եմ տեսնում, անօգնականություն ու հուսահատություն: Երբեմն փորձում ես սովորական ժպիտով մի ակնթարթ փոխել մարդկանց տրամադրությունը: Հաճախ ստացվում է, երբեմն` ոչ:

Մենք պարտավոր ենք բարոյապես գոնե զգալ մեկս մյուսին: Լիբերալիզմն ու վայրի կապիտալիզմը մեր հասարակությանը իբրև թե դարձրել են մարդակենտրոն, բայց իրականում դարձրել են էգոիստ ու միայնակ: Երիտասարդները չեն նկատում ավագներին, ավագները չեն հասկանում երիտասարդներին: Յուրաքանչյուրն իր հեռախոսին կառչած ու ականջակալներով փակված` կտրվել է աշխարհից: Իսկ եթե զրուցում ու շփվում են, ավելի շատ միմյանց չեն հասկանում…


Մենք այս մեծ ու ծով հասարակության մեջ ապրում ենք մենակ: Մենակությունը մարդու համար ամենաանկանխատեսելի վտանգն է:

Ընտանիքը, կազմակերպությունը, կոլեկտիվը, գյուղը, քաղաքը, մարզը, պետությունը նրա համար են, որպեսզի մարդը մենակ չմնա իր հոգսերի ու պրոբլեմների հետ: Հատկապես պատերազմի թարմ ու ծանր վերքեր ունեցող հասարակությունը պետք է զգա մեկը մյուսի զարկերակը, միտքը, ոգին:

Իզուր չի ասված` մեկը բոլորի համար, բոլորը` մեկի», – գրել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք ոչխար չենք, որ գան ու մեզ քշեն. բոլոր այդ խոսակցությունները լուրջ չեմ ընդունում. Աղավնոյի գյուղապետ

Հաջորդ գրառումը

Հայաստանում ընտրություններին մասնակցությունը պետք է դառնա պարտադիր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025
Նորություններ

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025
Նորություններ

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025
Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանում ընտրություններին մասնակցությունը պետք է դառնա պարտադիր

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Պատժի կրկնապատկումը Ռեպրեսիվ ու բռնաճնշումների քաղաքականություն կիրառող իշխանությունների սիրված ու ամենանախընտրելի դիրքորոշումներից մեկը անսխալական երևալն ու ոչ մի պարագայում սեփական...

ԿարդալDetails

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական