Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին խոսել ենք նաև «Խաղաղության խաչմերչուկի» շրջանակում։ Հայաստանը շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն՝ Հայաստանի տարածքների ինքնիշխանության իրավազորության օրակարգի շրջանակում։ Ցանկացած քննարկում այս համատեքստում է եղել և լինելու է. հուլիսի 16-ին, Մարզահամերգային համալիրում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը։
Նա ըստ ամենայինի, սկսեց համոզել, որ շատ երկրներ ուղղակի երազում են, որ իրենց տարածքը դառնա տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ գազի, նավթի, կապուղիների, էներգակիրների տարանցման վայր, որպեսզի շահույթ ստանան։
«Այսօր Հայաստանում արտապատվիրակման շատ դեպքեր կան, օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումն արտապատվիրակված է, և ես չեմ կարծում, որ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված է։ Ջրային համակարգը, երկաթուղիների կառավարումը նույնպես արտապատվիրակված է, բայց երկաթուղիներն էլ, ջրային ռեսուրսներն էլ շարունակում են մնալ Հայաստանի սեփականությունը։
Խաղաղության խաչմերուկմ նախախիծը ներդրումային ահռելի պոտենցիալ ունի, պետք է կարողանանաք դրանք կոնսոլիդացներ։ Խոսք է գնում խողողվակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի տարանցման մասին։ Դա մի տնտեսություն է, որը պետք է ստեղծվի և կառավարվի։ Խոսքը այդ տնտեսությունը կառավարելու և դրա շրջանակում որոշակի գործառույթ ունենալու մասին է»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ բանակցությունների ընթացքում քննարկվում է հողի վարձակալության թեման, և որ դա մեր օրենսդրությամբ կոչվում է կառուցապատման իրավունք։ Հայաստանը խոսել է այս համատեքստում պարզեցման մասին։ Հիմա քննարկվում են տարբեր գաղափարներ, տրանսպորտային կապուղիների՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո գործելու մասին։
«Հայաստանի տարածքով երկաթուղու վերաբացումը մարդիկ ուզում են ներկայացնել որպես ողբերգություն։ Եթե երկրի անվտանգությունը բանակն է, նշանակում է՝ երկիրն ապահով չէ, իսկ եթե Հայաստանը լինի միջազգային բեռնափոխադրումների և խախաղության խաչմերուկ, այդ անցումները ՀՀ-ի տարածքում անվտանգության էական խոստումներ են»,- ասաց Փաշինյանը։