Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր աշխատակիցներին զինված հակամարտության պատճառով երկրում մեծ զգուշավորություն ցուցաբերել՝ նշելով, որ որոշ տարածքներ հատկապես վտանգավոր են, ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության կայքում։
«Զինված կոնֆլիկտի պատճառով Հայաստանում լրացուցիչ զգուշություն ցուցաբերեք։
Սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին արգելվում է որեւէ ոչ կարեւոր ուղեւորություն կատարել հետեւյալ վայրեր.
– Տավուշի մարզ Մ4 մայրուղու երկայնքով Իջեւանից հյուսիս եւ դեպի արեւելք բոլոր տարածքներ,
– Գեղարքունիքի մարզ՝ Սեւանա լճից արեւելք,
– Գեղարքունիքի մարզ՝ Սեւանա լճից հարավ եւ Մ10 ավտոճանապարհից արեւելք,
-Արարատի մարզի Երասխ գյուղ,
-Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձորից արեւելք,
– Սյունիքի մարզ,
– Լեռնային Ղարաբաղ մեկնելը դեռ արգելված է։
Գործողություններ:
– Խուսափեք այս տարածքներից:
– Ուշադիր եղեք եղեք շրջապատի նկատմամբ:
– Հետեւեք տեղական ԶԼՄ-ներին,
– Հետևեք դեսպանատանը ֆեյսբուքյան եւ թվիթերյան էջերին,
– Ծանոթացեք Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ անվտանգության զեկույցին:
– Պլան նախապատրաստեք արտակարգ իրավիճակների համար,
– Ուսումնասիրեք ճանապարհորդի ստուգաթերթը»,- ասվում է կայքում։