Ինչ էլ որ գրեմ Հայաստանի ներկա իրավիճակի մասին, իրականությունն ավելի վատթար է, ավելի սարսափելի։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Այդպես 1930-ական ֆաշիստական Գերմանիայում, ստալինյան ԽՍՀՀ-ում էին հոգևորականներին հանիրավի դատում, ազատազրկում։ Հայաստանում ժողովրդավարություն և արդարադատություն չի եղել ու չկա, սակայն երբեք ժողովրդավարության անվան տակ այս աստիճան ավտորիտարիզմ չի եղել, եղել են իշխանության և դրա դատական կցորդների համար կարմիր գծեր, որոնք հիմա չկան։
Ոսկան Սարգսյան, լրագրող