Երեքշաբթի, Օգոստոսի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

13/05/2025
- Ազգային, Դասական, Երաժշտություն, Մշակութային, Մշակույթ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2025 թվականին մեծ շուքով նշվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակը, որը մեր երկրի առաջին և գլխավոր նվագախումբն է և ավելի քան երկու տասնամյակ ստեղծագործում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյա հոբելյանը հավուր պատշաճի նշանավորելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:

Մայիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված հանդիսավոր համերգ, որը կբացի հոբելյանական համերգների շարքը։

Համերգի հատուկ հյուրն է ֆենոմենալ դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես կգա Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Յուջա Վանգի կատարմամբ կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, իսկ երկրորդ բաժնում նվագախումբը կկատարի Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան («Զանգերով»):

Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և դիրիժորների մասնակցությամբ, ինչպես նաև հյուրախաղեր մարզերում և արտերկրում։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անցած ուղինՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1925 թվականին երաժշտագետ Արշակ Ադամյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից:

Կազմավորվելով խորհրդային ժամանակաշրջանում՝ այն տարիներ շարունակ ճանաչվել է Խորհրդային միության առաջատար նվագախմբերից մեկը: Նվագախումբը եղել է աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մի շարք ստեղծագործությունների առաջին կատարողը՝ հաճախ հենց նրա ղեկավարությամբ:

Ֆիլհարմոնիկի հետ Ա. Խաչատրյանի առաջին հեղինակային համերգը տեղի է ունեցել 1939 թվականին: Այդ տարիներին նվագախումբը հանդես է եկել այնպիսի անվանի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Կուրտ Մազուրը, Կարլո Չեկկին, Ֆրանց Կոնվիչին, Ռեյնգոլդ Գլիերը և շատ ուրիշներ:

Ելույթ է ունեցել համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ Դավիդ Օյստրախի, Սվյատոսլավ Ռիխտերի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Էմիլ Գիլելսի և այլոց հետ: Այդ շրջանում զարգացում է ապրել նաև հայ կատարողական արվեստը. Ֆիլհարմոնիկի հետ ելույթներով հանդես են եկել թավջութակահար Մեդեա Աբրահամյանը, ջութակահարներ Ժան Տեր-Մերկերյանը, Անահիտ Ցիցիկյանը, Ռուբեն Ահարոնյանը, մեներգիչներ Նար Հովհաննիսյանը, Շարա Տալյանը, Գոհար Գասպարյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Լուսինե Զաքարյանը և այլոք: Հատուկ նվագախմբի համար ստեղծագործություններ են գրել հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ավետ Տերտերյանը, Ղազարոս Սարյանը, Էդգար Հովհաննիսյանը և Տիգրան Մանսուրյանը: Նվագախումբը սերտ համագործակցել է ժամանակակից կոմպոզիտորներ Գիա Կանչելիի, Սոֆյա Գուբայդուլինայի, Ռոդիոն Շչեդրինի, Դմիտրի Կաբալևսկու և Քշիշտոֆ Պենդերեցկու հետ:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծման պաշտոնական տարեթիվը համարվում է 1925 թվականի մարտի 20-ը, որը նշանավորվել է Պետթատրոնում կայացած համերգով: Այդ ժամանակ նվագախումբը կոչվում էր Կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբ: 1933 թ. հունվարի 20-ին բացվել է Օպերային թատրոնը, որն իր կազմում ներգրավել է Կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը՝ Գ. Բուդաղյանի ղեկավարությամբ:

Նվագախմբի սիմֆոնիկ համերգները հիմնականում տեղի էին ունենում Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (այժմ՝ Առնո Բաբաջանյանի համերգասրահ): 1956 թ. սեպտեմբերի 4-ին ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության կոլեգայի որոշմամբ Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը վերանվանվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և շուրջ 34 տարի հայտնի էր այդ անվամբ։ 1990 թ. սեպտեմբերի 16-ին նվագախմբի ընդհանուր ժողովը որոշել  է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վերանվանել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, իսկ 2015 թվականին ստացել է ազգային կարգավիճակ և մինչ այժմ գործում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ անվամբ: 1953 թ. մայիսի 17-ին բացվել է Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը՝ այժմյան «Արամ Խաչատրյան» համերգասրահը. բացումը նշանավորվել է ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որը ղեկավարում էր դիրիժոր Մ. Մալունցյանը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահը հանդիսանում է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հանդիսավայրը: Այսօր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն է, որը դասական կատարողական արվեստի բնագավառում սահմանել է բարձր նշաձող ողջ տարածաշրջանի համար:

Այս տարիներին Ազգային ֆիլհարմոնիկն ունեցել է 18 գլխավոր դիրիժոր, որոնց թվում են ականավոր դիրիժորներ Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Սուրեն Չարեքյանը, Գևորգ Բուդաղյանը, Կոնստանտին Սարաջյանը, Միքայել Մալունցյանը, Օհան Դուրյանը, Արամ Քաթանյանը, Դավիթ Խանջյանը: Նվագախմբի միակ այլազգի գլխավոր դիրիժորը եղել է Վալերի Գերգիևը (1980-1985):

Նվագախմբի պատմության մեջ կարևոր տարիներ էին հետխորհրդային 90-ականները. այդ ճակատագրական ժամանակահատվածում նվագախումբը ղեկավարում էր դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը (1989-1998 և 1999-2000 թթ.): Այդ տարիներին մարդիկ ամեն ուրբաթ գալիս էին «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ ունկնդրելու դասական երաժշտություն: Նվագախմբի կազմում գործում էր նաև մեծ երգչախումբ, կից կար նաև երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ:

Ազգային ֆիլհարմոնիկը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ

2000 թվականից Ազգային ֆիլհարմոնիկը թևակոխել է մեկ այլ նշանակալի ժամանակաշրջան՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Թոփչյանը նվագախմբի ամենաերկարակյաց գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է. այս տարի լրանում է Թոփչյանի ղեկավարման 25 տարին: Նրա ղեկավարման տարիներին նվագախմբի կատարողական վարպետությունը սրընթաց բարձրացել է միջազգային բարձր մակարդակի:

Ազգային ֆիլհարմոնիկն իր ակտիվ և բազմամյա գործունեության շնորհիվ դարձել է Հայաստանի մշակութային դեսպանը ողջ աշխարհում` հանդես գալով երկու տասնյակից ավելի երկրների հեղինակավոր համերգասրահներում, ինչպես նաև Հայաստանում հյուրընկալելով միջազգային մեծ համբավ ունեցող բազում մենակատարների և դիրիժորների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը եղել է ամենամեծ վաճառք ունեցող թերթի խմբագիրը, դուք կարող ե՞ք համեմատվել նրա հետ. Արման Եղոյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Վարդան Օսկանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. Փաշինյանն ու Փեզեշքիանը հանդես են գալիս հայտարարություններով

19/08/2025
Միջազգային

Ռուսաստանը երեկ Ուկրաինային հարվածել է 270 անօդաչու սարքերով

19/08/2025
Միջազգային

Պուտինի և Զելենսկու հանդիպման վայրը գուցե լինի Հունգարիան. Reuters

19/08/2025
Միջազգային

Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կամրագրվեն թղթի վրա 7-10 օրվա ընթացքում. Զելենսկի

19/08/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Վարդան Օսկանյան

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուղիղ. Փաշինյանն ու Փեզեշքիանը հանդես են գալիս հայտարարություններով

19/08/2025

ԿարդալDetails

Ռուսաստանը երեկ Ուկրաինային հարվածել է 270 անօդաչու սարքերով

19/08/2025

Պուտինի և Զելենսկու հանդիպման վայրը գուցե լինի Հունգարիան. Reuters

19/08/2025

Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կամրագրվեն թղթի վրա 7-10 օրվա ընթացքում. Զելենսկի

19/08/2025

Նման լռությամբ դուք ակամայից դարձաք Փաշինյանի հայտարարություններն ու հանցավոր գործունեությունը սպասարկող ու արդարացնող հանցակիցներ. Հայկ Դեմոյան

19/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական