Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը թուրք-ադրեբջանական ճանապարհային քարտեզներում ոչ թե արդյունաբերական և էներգետիկ կենտրոն է, այլ լավագույն դեպքում՝ սերվիսային միավոր. Վահե Դավթյան

29/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրականում հայ-թուրքական էներգետիկ փոխգործակցությունն արդեն ընթանում է, ինչպես ասում են՝ ՛՛գետնի վրա՛՛: Ու խոսքը Թուրքիայից նավթամթերքի ներկրման մասին չէ, ինչի մասին գրել էի օրերս:

Democracy & Freedom Watch-ի համաձայն՝ 2025 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանը Վրաստանի տարածքով Թուրքիա է արտահանել 30,60 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:

Մեկ տարի առաջ գրել էի նաև, որ 2024 թ.-ին այդ ցուցանիշը հասել էր 60 մլն կՎտ.ժ -ի (հղումները կտամ մեկնաբանություններում):

Հիմա հարց՝ ինչու՞ է Երևանը լռում այդ մատակարարումների մասին: Ինչու՞ դրանք չեն ներկայացվում որպես ձեռքբերում, Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման արգասիք, իշխանությունների գեոտնտեսական հանճարի դրսևորում:

Պատճառը ծավալը չէ, որը, այո, խիստ սահմանափակ է: Նույն ժամանակահատվածում Վրաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա է մատակարարվել 594,15 մլն կՎտ, Ռուսաստանից Թուրքիա՝ 202,66 մլն կՎտ.ժ: Այս թվերի ֆոնին, իհարկե, մեր 30 մլն-ը խիստ սիմվոլիկ է: Բայց այդուհանդերձ շատ կարևոր է տարածաշրջանի էներգետիկ լանդշաֆտի փոխակերպման համատեքստում:

Ի վերջո, Ադրբեջանից Հայաստան ներկված բենզինի ծավալն էլ էր սիմվոլիկ, ինչը, սակայն, չխանգարեց ներկայացնել դա որպես դարակազմիկ իրադարձություն:

Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումը հանրային-քաղաքական խոսույթի առարկա չդարձնելը, կարծում եմ, ունի պարզ պատճառ. Անկարան ինքն է փորձում դիրքավորվել որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր, ինչը արտացոլված է մի շարք ռազմավարական փաստաթղթերում:

Հայաստանը որպես էլեկտրաներգիա արտահանող երկիր չի տեղավորվում Անկարայի ու Բաքվի տարածաշրջանային նկրտումների մեջ: Եթե որևէ երկիր էլեկտրաէնեիգիա է արտահանում, ուրեմն ունի արդյունաբերական ներուժ ու, հետևաբար, սեփական ռազմավարական կշիռը բարձրացնելու որոշակի ռեսուրս (սա է պատճառը, որ Անկարան խոսում է Հայկական ԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին):

Մինչդեռ Հայաստանը թուրք-ադրեբջանական ճանապարհային քարտեզներում ոչ թե արդյունաբերական և էներգետիկ կենտրոն է, այլ լավագույն դեպքում՝ սերվիսային միավոր: Քարավան-սարայ:

Հարց է առաջանում՝ ինչու՞ է այդ դեպքում Թուրքիան էլեկտրաէներգիա ներկրում Հայաստանից: Պատճառը զուտ տնտեսական է:

Էներգետիկ հաշվեկշռի վերլուծությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում առկա են էլեկտրաէներգիայի դեֆիցիտի ռիսկեր՝ պայմանավորված էլեկտրաէներգիայի պահանջարկի արագ աճով և գեներացիայի համեմատաբար դանդաղ ընդլայնմամբ։ Նշված անհամաչափությունը հատկապես զգայուն է համակարգի պիկային ռեժիմներում: Միաժամանակ, 2026 թ.-ին սպասվող Աքքույու ԱԷԿ-ի շահագործման հանձնումը թույլ կտա Անկարային հաղթահարել այդ խնդիրը:

Վահե Դավթյան, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառավարության ենթակա  որոշ մարմիններ, պարգևավճարից բացի, ստացել են լրացուցիչ գումար, միջինը՝ 200 հազար դրամ

Հաջորդ գրառումը

Խաչիկ Գալստյանին ձերբակալեցին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենօրյա «սրտիկներն» ու Ալիևի ամանորյա ուղերձը

02/01/2026
Միջազգային

Հնգօրյա սուգ. Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի հրդեհի հետևանքով 40 մարդ է զոհվել

01/01/2026
Նորություններ

Մեղրիի մաքսակետի պետը կալանավորվել է

01/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Իրանում ցույցեր են. բողոքում են գնաճի դեմ, կան զոհեր և ձերբակալվածներ

01/01/2026
Հաջորդ գրառումը

Խաչիկ Գալստյանին ձերբակալեցին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական