Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համազգային գահավիժումը կասեցնելու հրամայականը

20/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եւ այսպէս, դեկտեմբերի 19-ին համազգային սրբութիւնները, սուգը քաղաքական պայքարի միջոց դարձնելու քստմնելի նկրտումների առումով, բոլորովին նոր «մակարդակի» եւ «որակի» ականատեսը եղանք:Վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀ գործող իշխանութիւնների նախաձեռնած այսպէս կոչւած «սգոյ երթն» իր ակնյայտ սադրիչ բովանդակութեամբ եւ ընդգծւած քաղաքական բնոյթով ոչ այլ ինչ էր, քան ոգեղէնութեան եւ բարոյականութեան հիմնարար բաղադրիչներից զուրկ միջոցառում, որը միանաշանակ պէտք է մէկ նախադասութեամբ բնութագրել. «սրբապղծութեան «նուրբ» արւեստ»:Նիկոլ Փաշինեանը տասնեակ զրահապատ աւտոմեքենաների, մինչեւ ատամները զինւած թիկանապահների եւ դիպուկահարների, հարիւրաւոր ոստիկանների թիկունքում թաքնւած, խառնամբոխը յետեւից գցած, ճամբայ էր ընկել գրաւելու Եռաբլուր զինւորական պանթէոնը, մէկ անգամ եւս մեզ յիշեցնելու, թէ արժեհամակարգային ինչպիսի կտրուկ եւ սրընթաց գահավիժում ենք ապրում:Երէկւայ նողկալի եւ ողորմելի ներկայացումը համազգային խայտառակութիւն էր, մեր արդէն իսկ լուրջ ճաքեր տւած հաւաքական բարոյականութիւնն ու արժանապատւութիւնը զրոյի հաւասարացնելու հերթական փորձը, որի կազմակերպիչներն ու մասնակիցները ասպատակեցին ու պղծեցին մեր ամենաթանկ սրբավայրը, ոտնատակ տւեցին եւ կոխրճեցին այն բոլորը, ինչ հնարաւոր էր խնկարկել ու ծխալ, այն բոլորը, ինչ կարող էր մեզ վերադարձնել մեր խաթարւած նկարագիրն ու ոգեղէնութիւնը:Եւ սահմռկեցուցիչ այս գինարբուքն իր ողջ «հմայքն» ի ցոյց դրեց այն պահին, երբ տղաների թարմ շիրիմները կոխկրտած, որդեկորոյս ու սգւոր մայրերին ու հայրերին, զինակից եղբայր-ընկեր կորցրած ազատամարտիկներին հրմշտած ու հայհոյած ժեխը՝ գլխաքանակը ողջունեց ու ծափահարեց մի մարդու, որի խղճին է ծանրացած մեր 5000 զոհերի արիւնը: Ողջունեց ու ծափահարեց մի մարդու, որն ստորագրել է կապիտուլիացիայի խայտառակ եւ նւաստացուցիչ յայտարարութիւնը՝ փշրելով մեր ողնաշարը: Ողջունեց ու ծափահարեց մի մարդու, որը վաստակել է անգամ թշնամու արգահատանքը, արհամարհանքն ու նողկանքը:Մի բան այն չէ, ինչ պէտք է լինէր: Մի բան ԽԵՂաշրջւած է մեզ մօտ:Այլանդակւել է մեր արժեհամակարգը, մոռացել ենք մեր պատմութեան մասին, կորցրել ենք մեր նկարագիրը, դիմագիծը, ինքնասիրութիւնն ու արժանապատւութիւնը:Պարպւել ենք տարրական տրամաբանութիւնից եւ բանական դատողութիւնից:Դժւար է հաւատալ այս բոլորին: Բայց, ուշքի գալ, սթափւել է պէտք: Սեփական ճակատագրի տնօրինողը մենք ենք: Մենք ենք եւ միայն մենք, ուրիշ ոչ ոք: Մենք ենք, որ պէտք է կասեցնենք անվերջ թւացող այս գահվիժման ընթացքը: Մենք ենք, որ պէտք է ոտքի կանգնենք, շտկենք մեր կռացած մէջքը, սրբենք մեր դէմքի ամօթի մուրն ու փորձենք առաջ շարժւել: Դա պէտք է կատարենք մենք, միայն եւ միայն մենք: Յիշե՛նք. ոչ ոք մեր փոխարէն չի անելու դա:Չկայ որեւէ այլընտրանք, երկրորդ ընտրութիւն: Մենք ստիպւած ենք, եւ պէտք է համապատասխան եւ համարժէք արձագանգենք մեր դէմ վեր յառնած ծանրագոյն մարտահրաւէրներին, եւ դրա համար անհրաժեշտ է առաջինը թօթափենք թմբիրը, լուծենք նոր ուղի հարթելու խնդիրը, որպէսզի կարողանանք առաջ շարժւել: Այլապէս կը կանգնենք ինչպէ՞ս ենք շարունակելու ապրել անլուծելի թւացող հաւասարութեան դէմ-յանդիման, որը կարող է արժենալ հայոց քաղաքակրթութեան եւ հայի տեսակի վերջնական կորուստով:Յաղթահարելո՞ւ ենք արհաւիրքը, թերթելո՞ւ ենք 2020 թւականի նոյեմբերի 9-ի ամօթալի օրւայ վրայ կանգ առած մեր օրացոյցի սեւ էջը, ազատւելո՞ւ ենք այս հրոսակախմբի գաղջ ներկայութիւնից, շտկելո՞ւ ենք մեր մէջքը, վերականգնլո՞ւ ենք մեր խեղւած ու խաթարւած արժեհամակարգը… այս եւ նմանատիպ ու նոյնաբովանդակ բազմաթիւ այլ հարցերի պատասխանից է կախւած մեր հետագայ քայլերի տրամաբանութիւնն ու վաղւայ օրւայ ինչպիսին լինելը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

alikonline.ir

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայոց ցեղասպանութեան առաջին միջազգային ճանաչման մասին գրքի շնորհանդէս Ուրուկուայի մէջ նախագահ Լաքաժէ Փօու-ի մասնակցութեամբ

Հաջորդ գրառումը

Մեղրին վտանգված է…

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

02/02/2026
Նորություններ

Ամեն ինչ արվում է, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա

02/02/2026
Նորություններ

Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան

02/02/2026
Նորություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը

01/02/2026
Հաջորդ գրառումը

Մեղրին վտանգված է…

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական