Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հակակոռուպցիոն կոմիտեի մի խումբ աշխատակիցներ ստացել են թանկարժեք նվերներ

21/11/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով


Hetq.am-
ը գրում է․

2024թ. հոկտեմբերին յոթ պաշտոնյա նվերների ռեեստրում հաշվառել է պաշտոնական միջոցառումների ժամանակ ստացած նվերները, որոնց արժեքը գերազանցել է 40 հազ. դրամը: Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր է ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։

Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման 3-րդ տարեդարձի առթիվ, հոկտեմբերի 23-ին, մի խումբ աշխատակիցներ Կոմիտեից ստացել են թանկարժեք նվերներ:

Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեփան Նազարյանը Կոմիտեից ստացել է  թանկարժեք ժամացույց, որի արժեքը 172 հազ. դրամ է:

«Գնոմոն» ֆիրմայի ոսկեպատ, 25,6 գրամ արծաթյա ժամացույց նվեր է ստացել Հակակոռուպցիոն կոմիտեի հինգերորդ բաժնի պետ Սերգեյ Առաքելյանը: Ժամացույցի գինը դարձյալ 172 հազ. դրամ է:

Հակակոռուպցիոն կոմիտեի արդեն նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը կոմիտեի ձևավորման 3-րդ տարեդարձի առթիվ դարձյալ արծաթյա ժամացույց է նվեր ստացել, սակայն՝ Գլխավոր դատախազությունից: Այս ժամացույցն ավելի «համեստ» է, ունի 7,23 գրամ քաշ, իսկ արժեքը 94 հազ. դրամ է:

Ազգային անվտանգության ծառայությունն էլ 125 հազ. դրամ արժողությամբ ժամացույց նվիրել է Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետի տեղակալ Արսեն Մարտիրոսյանին: Ժամացույցն ինքնալարվող մեխանիզմ ունի, որի հետնամասում կա «ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից» գրառումը:

Կոմիտեի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Գայանե Բաբայանը ստացել է 85 հազ. դրամ արժողությամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի տարբերանշանով սեղանադիր հուշանվեր:

Նույն առիթով վարդագույն ոսկու ծածկույթով քվարցային մեխանիզմով ձեռքի ժամացույց նվեր է ստացել Կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ Բագրատ Ադամյանը: Նրա ժամացույցի արժեքը 77 հազ. դրամ է:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում 7 տարբեր նվեր է ստացել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որոնց ընդհանուր արժեքը 420 հազ․ դրամ է: Մասնավորապես, Վարդապետյանին հուշանվերներ են հանձնել Ռուսաստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի Հանրապետությունների գլխավոր դատախազություններից՝ Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում:

Նշենք, որ 40 հազ․ դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։ 

«Հանրային ծառայության մասին» օրենքով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը, կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները, կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն։ Սակայն պետք է լինի կապ, որ այն տրամադրվում է պայմանավորված անձի (այդ թվում՝ փոխկապակցված անձի) պաշտոն զբաղեցնելու հանգամանքով։ 

Թույլատրվում է ստանալ պետական կամ պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները, սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը։

Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:

Նշենք, որ եթե պետական, պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում տրվող նվերների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերների արժեքը գերազանցում է 60 հազ. դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:

Այս դեպքում յոթ պաշտոնյայի ստացած նվերները համարվում են պետական սեփականություն: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՔԴ-ը Նեթանյահուի ձերբակալման հրաման է տվել

Հաջորդ գրառումը

Փախստականների խնդիրները կարևորագույններից են, այնուամենայնիվ, հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության. ՄԻՊ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Փախստականների խնդիրները կարևորագույններից են, այնուամենայնիվ, հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության. ՄԻՊ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական