Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կովկասն ու Անկարայի բազմավեկտոր նոր քաղաքականությունը

20/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր փոփոխությունների ենթարկելու հայտարարություններ են արվում։ Արաբական աշխարհում Կատարի նկատմամբ արաբական պետությունների հարաբերությունների վերաբնականոնացման գործըթնաց, Եվրամիության հետ լարվածության մեղմացում, Փարիզ-Անկարա ուղղակի մերձեցում ուղենշող խոսակցություն, Երեւանի նկատմամբ արձակված ուղերձներ եւ հիմա` Վաշինգտոնի հետ նոր էջ բացելու մասին պաշտոնական հայտարարություն: 

Դեպի Եվրոպա հարաբերությունների վերափոխման առումով Անկարան նախ հայտարարում էր, որ Ֆրանսիայի հետ աշխատանք է տարվում երկկողմ հարաբերությունների բնականոնացման համար ճանապարհային քարտեզ ձեւաւորել` նշելով, որ այդ ուղղությամբ առաջադիմություն է գրանցվել։ Հավելելով, Չավուշողլուն նշում էր, որ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ ունեցել է «շատ կառուցողական հեռաձայնային   հաղորդակցություն»։ 

Թուրքական դիվանագիտության ղեկավարի համաձայն, ամբողջ Եվրամիության հետ իր երկրի հարաբերությունները կարիք ունեն «ավելի լավ մթնոլորտի»։ 

Եվրահանձնաժողովի արձագանքը չուշացավ։ Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ԵՄ-ը ձգտում է վերականգնել Թուրքիայի հետ կառուցողական հարաբերությունները: Իսկ այս առումով պարզ է դառնում, որ Էրդողանի եւ եվրոպացի պաշտոնատարների միջեւ տեսազանգի ընթացքում քննարկվել է կառուցողական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն: Շրջվել էին նաեւ Եվրամիության անդամակցությունը մերժող Անկարայի նախապես կատարած հայտարարությունները: Էրդողանը ԵՄ-ին հորդորել էր «Բրեքսիդից» հետո Թուրքիային ընդունել միության կազմում։ 

Այնուհետեւ հարապարակվել է Մակրոն-Էրդողան «սիրաբանական» նամակագրությունը: 

Հետագա հայտարարողական իրադարձությունները ըստ էության ածանցյալ նյութեր են հարաբերությունների վերաբնականոնցման առաջադրանքին: 

Արաբականին եւ եվրոպականին առընթեր սպասվում էր հիմնական վեկտորը՝ դեպի Վաշինգտոն ուղերձը, որը չուշացավ: Այսպես` Թուրքիայի արտգործնախարարը հայտնեց, որ ԱՄՆ նորընտիր նախագահի իշխանությունը ստանձնելուց հետո Անկարան վերստին պիտի առաջարկի Վաշինգտոնի հետ աշխատանքային միացյալ խմբակ ստեղծել` քննարկելու համար ռուսական «S-400» հակաօդային պաշտպանության համակարգ գնելուն առնչված տեխնիկական հարցերը։ Նա  հայտնեց, որ իր երկիրը անկեղծ ջանք պիտի գործադրի բարելավելու համար ամերիկյան վարչակազմի հետ հարաբերությունները` նույն գործելաոճը ակնկալելով Բայդենի վարչակազմից: 

Այս երեք ուղղություններից առայժմ ամերիկյանը ունի որոշ տարբերություն: Եթե  արաբականն ու եվրոպականը ընդառաջել են Անկարայի վերաբնականոնացման հայտարարություններին եւ դրական նախանշաններ են ցույց տվել, ապա ամերիկյանը դեռ լուռ է, չասելու համար, որ շարունակում է երեւութական անհանգստություններ դրսեւորել Անկարայի նկատմամբ : 

Վաշինգտոնն անցյալ ամիս Անկարայի դեմ հաստատեց վաղուց սպասված պատժամիջոցներ` «S-400» համակարգեր գնելու համար: Թուրքիան այդ քայլը նկատեց «մեծ սխալ», ինչպես նաեւ բացառեց, հակառակ ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, այդ քայլի պատճառով ամերիկյան «F-35» կործանիչների  ծրագրից հեռացվելը։ 

Ռազմական առեւտրի գործարկում-առկախում այս բեմականացումը եթե ընդունենք, որ սատարում է Թուրքիայի ամերիկյան Տրոյական ձիու կարգավիճակի ամրապնդմանը, ապա ավելի ըմբռնելի կլինի, որ Վաշինկգտոնը ինչու՛ ականատեսի դիրքերից հետեւեց կովկասյան պատերազմին, որի համար նույնքան միջազգային իրավասություն ուներ որքան Մոսկվան: Այդ ամբողջ պատերազմում Վաշինգտոնը ամենից շատ շահագրգռվել էր Իրանի սահմանների խոցելի լինելուն, սահմանային փոփոխություններին, իրանամերձ գոտին ահաբեկչական տարրերով ողողելուն: Անկարան լիարժեք ծառայեց այդ առաջադրանքին: 

Չի բացառվում, որ նոր վարչակարգը դիմի միջնորդի դերի վերստանձնման՝ վերագործարկելով ԵԱՀԿ-ն ու միջնորդական ավանդական ձեւաչափը: 

Հետաքրքիր է, որ Անկարան արտաքին քաղաքականության բազմավեկտոր փոփոխությունների քաղաքականություն որդեգրեց արցախյան պատերազմի հրադադարից հետո միայն: Այսինքն, ռուսական համատեղ գործողություններ իրականացնելուց եւ Կովկասում զինվորական ներկայություն լինելուց հետո։ 

Թուրքիայի նախագահի գրասենյակը Էրդողան-Պուտին հեռաձայնային հաղորդակցությունը մեկնաբանելով վստահեցրել էր, որ ՌԴ-Ն եւ Թուրքիան կձգտեն ստեղծել պայմաններ, որոնք ադրբեջանցիներին եւ հայերին թույլ կտան միասին ապրել Լեռնային Ղարաբաղում` առանց խաղաղապահ կամ հսկողության առաքելության գործունեություն ծավալելու անհրաժեշտության: 

Եթե նկատենք, որ թուրքական զորամիավորները Կովկաս տեղակայվել են արդեն իբրեւ Ադրբեջանում ռազմախարիսխ ունեցող երկիր, իսկ Արցախում խաղաղապահ    առաքելությունն իրականացնում են ռուսական զորքերը, ապա այս հայտարարությունը   կընկալվի իբրեւ ռուսական ուժերի Արցախից հեռացման պահանջ Անկարայի կողմից: 

Հիմա պետք է սպասել, որ Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ մերձեցման առաջադրանք հայտարարող Անկարայի այս քայլերը ինչպես պիտի ընկալի Մոսկվան: Մանավանդ՝ իր հետ համատեղ գործողություններ իրականցնելու համար Կովկաս տեղակայվելուց հետո ռուսական զորքերը Արցախում ժամանակավոր համարող երկրի քայլերը։ 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդեն. Շուտով «մութ ժամանակները» կավարտվեն ԱՄՆ-ում

Հաջորդ գրառումը

Չի բացառվում՝ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ. Զաքարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Չի բացառվում՝ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ. Զաքարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական