Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կներգրավեն նոր միջոցներ, որպեսզի սահմանամերձ բնակավայրերից տեղահանված բնակիչները օր առաջ վերադառնան իրենց տները

21/11/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սեւակ Խաչատրյանի ուղեկցությամբ եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ համատեղ դիտարկեցի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ավերված բնակարանների վերականգնման գործընթացը Սոթք բնակավայրում. տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Նա նաեւ նշել է. «Անձամբ այցելեցի երկու տասնյակից ավել վերականգնված կամ վերականգնման փուլում գտնվող բնակարաններ, զրուցեցի բնակիչների հետ, տեղում ծանոթացա շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած հիմնախնդիրներին եւ տվեցի համապատասխան հանձնարարականներ։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը ներկայացրեց այն վերականգնողական աշխատանքները, որոնք իրականացվել ու դեռեւս ընթանում են հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով։

Այցից հետո նույն թեմայի շուրջ խորհրդակցություն անցկացրի Վարդենիսի համայնքապետարանում` տալով անհրաժեշտ ցուցումներ եւ հանձնարարականներ։ Նշեցի, որ արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում է հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացը, որի արդյունքները գոհացուցիչ եմ գնահատում։ Շատ բան արվել է թեեւ, գույքագրված բոլոր բնակարանների վերականգնման համար գումար տրամադրվել է, աշխատանքները դեռեւս ընթանում են, սակայն շինարարության ժամանակ նոր խնդիրներ են ի հայտ գալիս, որոնց պարագայում ամեն կերպ փորձում ենք օգնել տուժած ընտանիքներին։

Սոթքի ավերված բնակարանների վերանորոգման գործընթացում տեսանելի ու նշանակալի աշխատանք է իրականացրել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, եւ մեր այցի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ «Տաշիր»-ի հետ հստակեցնենք ու փոխլրացնենք մեր համագործակցության շրջանակները, բնակարանների վերականգնման գործընթացը դարձնենք ավելի արդյունավետ ու նպատակասլաց, աշխատանքները ավարտի հասցնենք սեղմ ժամկետներում, որպեսզի ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքները ձմեռը կարողանան դիմավորել վերականգնված, որոշակիորեն ավելի բարեկարգ դարձած բնակարաններում։

Այցի նպատակներից մեկն էլ այն է, որ պետության կողմից հատկացված յուրաքանչյուր միջոց ծախսվի արդյունավետ եւ հասցեական, ի հայտ եկած ամեն խնդիր քննվի տեղում եւ ստանա իր լուծումը։ Հարկ եղած դեպքում մեր կողմից կներգրավեն նոր միջոցներ, որպեսզի մեր սահմանամերձ բնակավայրերից տեղահանված բնակիչները օր առաջ վերադառնան իրենց տներ ու անցնեն բնականոն կյանքի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գեներալի ուսադիրներով մարդիկ, որ շատ հեռու են բանակից, թող քիչ խոսեն, որովհետև ապացուցում են, որ ապուշ են. Ս. Բաբայան

Հաջորդ գրառումը

«Պայքար» շաբաթաթերթի նոր համարը հրատարակվել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Նորություններ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին. Արցախի ԱԺ

09/05/2026
Հաջորդ գրառումը

«Պայքար» շաբաթաթերթի նոր համարը հրատարակվել է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական