Հայկական Կարմիր խաչի ընկերությունում հյուրընկալել են Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Մյունգի Չան։
Կողմերը քննարկել են արդեն հաստատված գործակցության ընթացիկ հարցերը, ծանոթացել ազգային ընկերության ենթակառուցվածքներին։
Հիշեցնենք նախորդ տարեվերջին Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանությունն ազգային ընկերությանը մեկ միլիոն դոլարի չափով միջոցներ է տրամդրել մարզային մասնաճյուղերի զարգացման, ներքին ենթակառուցվածքների կայացման և կամավոր աշխատանքի՝ անշահախնդիր օգնելու արժեքները տարածելու համար։