Պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԿԳՄՍՆ-ի բյուջեն այս տարի կրճատվելու է 17 միլիարդ դրամով: Հետաքրքիր է ինչի՞ հաշվին: Գիտության , հանրակրթության, մշակույթի, սպորտի, թե՞…
Բյուջեն հաստատվել է դեկտեմբեր ամսին, երբ երկիրը ճգնաժամի մեջ էր արդեն և հնարավոր էր տեսնել, թե ինչ ռիսկեր կարող էր առաջանալ …Հաստատումից հետո է որոշվում կրճատվել և ամենազգայուն ոլորտները, որոնք առանց այն էլ գրեթե ներդրում չեն ունենում, տուժելու են … Ավելի մեծ է ՊՆ -ի կրճատումների չափը, սպայական կազմի աշխատավարձի հաշվին է, թե՞ զննման ու մնացած այլ հարցերի …
Կարիք կա արդյունավետ ծախսելու, ոչ թե կրճատելու, օրինակ մեկ ԴՆԹ սարքը, որը գնվեց վերջերս 250մլն դրամով , գնել շուկայական արժեքով՝ 105 մլն դրամով կամ հասկանալ կարիքը կա թե ոչ, քանի որ հավելյալ մեկ ԴՆԹ սեկբենատոր պարապուրտի է մատնված նախկին ՍՊԻԴ կենտրոնում , թե չէ մի տեսակ անհասկանալի է դառնում, թե ինչպես՞ …»։