Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարևոր արձանագրումներ վանաձորցիների հետ հանդիպմանը Վազգեն Մանուկյանի ելույթից

17/01/2021
- Տեղական

Հայրենիքի փրկության շարժման պաշտոնական էջում հրապարկվել են կարևոր արձանագրումներ վանաձորցիների հետ հանդիպմանը Վազգեն Մանուկյանի ելույթից, որը ներկայացնում ենք ստորև.«1․ Պատերազմը կարելի էր կանխել, պատերազմը կարելի էր ավարտել նվազ կորուստներով։ 2․ Շուշին չեն գրավել, Շուշին հանձնվել է։ 3․ Ադրբեջանական բանակը նույնպես պահանջ ուներ դադարի, ներքին դժգոհությունը մեծանում էր, և մենք կարող էինք բարենպաստ դիրքեր գրավել եռակողմ հայտարարության մեջ։ 5․ Բանակը կոտրված է, միլիարդ դոլարից ավելի զենք-զինամթերքի կորուստներ ունենք, տնտեսական հսկայական կորուստներ՝ վարելահողեր, հանքեր, ՀԷԿ-եր և այլն։ 5․ Մենք մտել ենք կործանարար խաղաղության մեջ։ 6․ Պարտությունը շարունակվում է նաև զինադադարից հետո։ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը, Հայաստանը շարունակում է սեղմվել և փոքրանալ պատերազմի ավարտից հետո։ 7․ Հունվարի 11-ի հանդիպմանը Ադրբեջանը լուծեց իր համար ֆունդամենտալ հարց, իսկ հայկական կողմը, որ գնացել էր գերիների հարցը լուծելու, որևէ հարց չլուծեց։ 8․ Ճանապարհների բացումից Թուրքիան ու Ադրբեջանն են շահելու, մեր բիզնեսը կուլ է գնալու։ 9․ Թույլ պետությունը չի կարող ունենալ ուժեղ տնտեսություն։ Թույլ վիճակում տնտեսությունը լինելու է իրենց ձեռքում, իսկ մենք դառնալու ենք բնակավայր, ոչ թե պետություն։ 10․ Հայաստանում գործող իշխանությունները կամաց-կամաց ազգայինը հանելու են, ազգային դառնալու է երկրորդական։ 11․ Արտահերթ ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ նշանակում է վերարտադրել նրա իշխանությունը։ 12․ Նիկոլ Փաշինյանը մենակ չէ, նա ունի թիմ, բայց «Իմ քայլը» չէ։ Դա մոտ 20 հոգանոց մարդկանց մի խումբ է, որոնց մի մասը տարբեր երկրների լրտեսներ են, որոնք իրականացնում են դրսի ծրագրեր։ Ինչո՞ւ հայտնվեցիք այս վիճակում1․ Երկրի ներսում անվտանգությունն ապահովված չէ։ Հայաստանում բազմաթիվ լրտեսական ցանցեր կան, տարբեր երկրների, այդ թվում և Թուրքիայի։ Նրանք սողոսկում են իշխանության մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լրջորեն զբաղվի այս հարցով, ոչ թե մանր քաղաքական խնդիրներ լուծի։ 2․ Դրսի հիմնադրամներից սնվող բազմաթիվ կազմակերպություններ համապատասխան հոգեբանություն են ներշնչում մեր երիտասարդությանը։ Այն, ինչ չեն անում մեր դպրցները, անում են նրանք՝ մեր երիտասարդներին դարձնելով իրենց ծառան։ Եվ այդ ծառաներն այսօր իշխանության մեջ են։ Ժամանակավոր կառավարության առաջիկա խնդիրներից մեկը պետք է լինի ԱԱԾ-ի աշխատանքների վերականգնումն ու համապատասխան օրենքներով դրսից ֆինանսավորվող կազմակերպւթյունների դաշտը կարգավորելը։ 3․ Կրթական համակարգում խայտառակ վիճակ է։ Դպրոցը պետք է դաստիարակի երեխաներին, հպարտություն սերմանի իրենց ազգի, պատմության նկատմամբ, մրցակցության ձգտում ուրիշ ազգերի նկատմամբ, որ չխաբվեն «ազատություն», «արդարություն» բառերից, որով հեշտությամբ մեր երեխաների ուղեղները փչացնում են։ Ներքին անվտանգության համար կարևորագույն հարցը դառնում է կրթությունը, որի հիմքում պետք է ընկած լինի հայ քաղաքացի, հայ մարդ դաստիարակելը։ 4․ 2018 թվականին իշխանության եկան կոռուպցիայի դեմ պայքարի կոչերով։ Իսկ այսօր արդեն մարդիկ չեն վրդովվում ու չեն զարմանում ներկա կոռուպցիայից։ Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել, քանի որ դա պայքար է նաև երկրի անվտանգության համար։ Բայց դա պետք կատարվի պարբերաբար, հատուկ օրենքներով ու մեխանիզմներով, ոչ թե խոսքերով։ 5․ Նիկոլ Փաշինյանն ամենակոռումպացված լրագրողներից էր։ Լրագրողները դա գիտեին, և ես մեղադրում եմ նրանց, որ այն ժամանակ, երբ ժողովուրդն ընտրում էր Փաշինյանին, որն իբր պետք է պայքարեր կոռուպցիայի դեմ, ժողորդին ճշմարտությունը չասացին։ Այս վիճակից կարելի՞ է ոտքի կանգնել և ինչպե՞ս1․ Կառավարության անդամները պետք է լինեն պրոֆեսիոալ, փորձառու, չվարկաբեկված, իրենց ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ։ 2․ Հայաստանն ու Արցախը երբեք պատերազմ հրահրող չեն եղել։ Նույնն էլ պիտի լինի հետագայում։ Բայց մենք դիմադրություն ենք ցույց տալու և թույլ չենք տալու, որ մեր իրավունքները ոտնահարեն։ 3․ Պիտի ունենանք բանակ, որից կվախենան։ Չկա հզոր պետություն, չկա բարեկեցություն։ Եվրոպայի կենտրոնում գտնվող Շվեյցարիան, որը ոչ մեկի հետ չի պատերազմում, ունի աշխարհի լավագույն բանակներից մեկը, և բոլորը զինապարտ են։ 4․ Արցախի հարցում պետք է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները՝ պահանջելով, որ միջազգային բոլոր օրենքներին համաձայն ապահովվի Արցախի ամբողջականությունը։ Այս հարցում որևէ զիջում լինել չի կարող։ 5․ Վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները։ Ռուսաստանն իր պարտականությունները կատարել է Հայաստանի նկատմամբ, բայց կարող էր անել շատ ավելին, եթե Հայաստանը նորմալ հարաբերություններ ունենար Ռուսաստանի հետ։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանը քծնում էր Ռուսաստանին այնպես, ինչպես ոչ մի իշխանություն, մյուս կողմից անընդահտ գրգռում էր ռուսական պետության և նրա ղեկավարի արժանապատվությունը։ 6․Զարգացնել Չինաստանի հետ հարաբերությունները։ Չինաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերություններով։ Հայաստանը բնական պատնեշ է Չինաստանի համար պանթուրքիզմի ճանապարհին, Չինաստանը շատ բանով կարող է մեզ օգտակար լինել։ Բայց Նիկոլ Փաշինյանը միացավ հակաչինական ալյանսի, որից հետո մենք այլևս Չինաստանի բարեկամ երկիր չենք դիտարկվում։ 7․Փաշինյանի իշխանությունը փչացրեց հարաբերությունները Իրանի հետ՝ ԱՄՆ-ին դուր գալու համար։ Ի՞նչ շահեցինք մենք։ Կորցրեցինք ամեն ինչ, շահեցինք ոչինչ՝ դառնալով ուրիշի խաղի խաղալիքը։ 8․ Թուրքիայի հետ ինչ-որ ժամանակ անց պետք է հարաբերություններ ունենալ, բայց ամրապնդվելուց հետո։ Իսկ այսօր Թուրքիան ագրեսիվ քաղաքականւթյուն է վարում ողջ աշխարհում, և Թուրքիայի թշնամիներ այսօր իրար հետ համագործակցում են։ Մենք էլ պետք է համագործակցենք, ոչ թե, որ Թուրքիային չենք սիրում, այլ քաղաքական մաթեմատիկան է դա պահանջում։ 9․ Դաշնակիցների հարցը պետք է լուծել մեր անվտանգության և ապահովության համար։ 10․ Սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրները լուծելու համար պետք են ներդրումներ, որոնք այսօր կարող են անել Սփյուռքում, մասնավորապե Ռուսաստաում ապրող հայազգի գործարարները։Այս իշխանության օրոք նրանք ներդրումներ չեն անի, սակայն վստահելի իշխանության դեպքում կանեն։ 11․ Մենք ոչ թե հույս ունենք, այլ ճանապարհ ունենք ոտքի կանգնելու։ Ճանապարհի հիմքում մի շատ կարևոր հարց կա․ դա ներքին հպարտությունն է, մեր ազգային պատկանելության նկատմամբ հավատն ու վստահությունը։ Եթե ազգայինը հանում են, մենք ոչնչի չենք հասնի։ 12․ Բարձր խնդիրներ պետք է դնել։ Գոյատևման ճանապարհը տանում է փակուղի։ 13․ Մենք պետք է փոխենք իշխանությունը, որովհետև ուրիշ ճաապարհ չկա։ Հակառակ դեպքում Հայաստանը դատապարտված է։ Մենք պետք է հասկանանք, որ իշխանափոխությունը պատիժ է ոչ միայն անցյալի համար, այլ ճանապարհ է դեպի ապագա։ 14․ Ողջ կյանքս պայքարել եմ մեր ժողովրդի համերաշխության համար։ Բայց ես չեմ հանդուրժի, որ ինչ-որ մարդիկ իրենց անձնական շահի համար կործանեն այս երկիրը։ 15․ Իշխանությունը պետք է փոխի ժողովուրդը, և այդ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի»։

Կարևոր արձանագրումներ վանաձորցիների հետ հանդիպմանը Վազգեն Մանուկյանի ելույթից
Կարևոր արձանագրումներ վանաձորցիների հետ հանդիպմանը Վազգեն Մանուկյանի ելույթից
Կարևոր արձանագրումներ վանաձորցիների հետ հանդիպմանը Վազգեն Մանուկյանի ելույթից
Կարևոր արձանագրումներ վանաձորցիների հետ հանդիպմանը Վազգեն Մանուկյանի ելույթից
Նախորդ գրառումը

Ինչու՞ դեռևս չկա պատասխանը այն հարցի, թե ինչպե՞ս հանձնվեց Շուշին

Հաջորդ գրառումը

Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել, որի հետևանքով արոտավայրերի խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Նորություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Նորություններ

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026
Հաջորդ գրառումը

Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել, որի հետևանքով արոտավայրերի խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական