Կիրակի, Նոյեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարմիր Շուկայի և Շոշի բնակիչներին անհանգստացնում է ադրբեջանական շարասյունների շարժը. sputnik Armenia

16/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարմիր Շուկա ու Շոշ գյուղերում (որոնց միջով ադրբեջանական մեքենաները Շուշի են գնում) ասում են, որ վերջին շրջանում շարասյունները սկսել են գրեթե ամեն օր անցնել:

Հիմա ադրբեջանցիներն անցնում են Արցախի՝ հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքով՝ Հադրութից Շուշի, ինչպես նաև Մատաղիսից Քարվաճառ հասնելու համար։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

Այժմ համայնքի տարածքում տեղահանվածների համար նոր թաղամաս է կառուցվում. հողային աշխատանքներն արդեն սկսվել են։ Մինչև տարեվերջ ծրագրվում է 127 հավաքովի տուն կառուցել Թաղավարդի բնակիչների համար (գյուղի կեսը ադրբեջանական վերահսկողության տակ է):

Փաստացի սահմանը գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա է։ Երբեմն (հիմնականում երեկոյան) բնակիչները լսում են՝ ինչպես են օդ կրակում։ Բայց մարդկանց ավելի շատ հուզում է ադրբեջանական շարասյունների հայտնվելը։

«Մարդիկ դժվար են համակերպվում։ Սպասում են, որ 4 ամսից ադրբեջանցիները ճանապարհ կառուցեն և դադարեն այստեղ հայտնվել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։

Նա պատմեց, որ եղել են դեպքեր, երբ ադրբեջանցիներն իրենց կոռեկտ չեն պահել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների նկատմամբ։ Բարեբախտաբար, լուրջ միջադեպեր չեն եղել։

Ամեն ինչի մասին տեղում հաղորդվում է խաղաղապահներին։ Սակայն շարասյունները չափազանց երկար են լինում, դժվար է ամբողջ գործընթացը վերահսկել։

Չնայած գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի փորձերի մասին լուրերին՝ նման բան չի սպասվում։

Այժմ գյուղում մոտ 800 բնակիչ կա։ Պատերազմի հետևանքով համայնքը զրկվել է 260 հա վարելահողերից, արոտավայրերից և խաղողի այգիներից (մոտ 50%)։ Կարմիր Շուկայում ապրում է 7 տեղահանված ընտանիք, ևս 5-ը բնակություն են հաստատել Արցախի վերահսկողության տակ գտնվող ավելի վտանգավոր գյուղերից։

Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղը նույնպես Կարմիր Շուկա – Շուշի ճանապարհով ադրբեջանական շարասյունների շարժման ճանապարհին է: Դեռ մարտին ադրբեջանցիները գյուղի մոտ՝ Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհի հատվածում, քարեր էին նետել հայկական համարանիշներով մեքենայի վրա։

Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը  հետ զրույցում ասաց, որ սկզբում շարասյունները երեքշաբթի և հինգշաբթի օրերին էին անցնում, հետո նաև շաբաթ օրերին։ Բայց արդեն ավելի քան մեկ շաբաթ է` դրանք գրեթե ամեն օր են անցնում։

«Սովորաբար շարասյունն անցնում է Շոշի միջով դեպի Շուշի, որից հետո արդեն դատարկ մեքենաները հետ են վերադառնում։ Հիմնականում դրանք շինանյութ ու տեխնիկա են տանում, – նշեց Աբրահամյանը։

Ընդ որում, շարասյուններում մեքենաների քանակը խիստ տարբերվում է։ Երբեմն նրանց թիվը կարող է 60-ի հասնել։ Նման ակտիվ երթևեկությունն անհանգստացնում է տեղի բնակիչներին, քանի որ հենց այդ ճանապարհին են գտնվում գյուղի դպրոցն ու մանկապարտեզը։

«Ու որևէ համաձայնեցված և ամրագրված ժամ չկա, որ գոնե երեխաներին փողոց չթողնենք։ Հենց անցնելու ժամանակ ենք իմանում շարասյան մասին», – ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների մեկական մեքենա է շարասյուններն ուղեկցում առջևից և հետևից։ Բայց մեքենաների միջև բացը (այդ թվում շատ բեռնատար կան) չափազանց մեծ է: Առաջին և վերջին մեքենայի անցնելու տարբերությունը կարող է մեկ ժամ տևել։

Սկզբում ադրբեջանցի զինծառայողները ինչ-որ վիրավորական ժեստեր էին ցույց տալիս։ Հիմա հիմնականում քաղաքացիական վարորդներն են անցնում։ Նրանց մեծ մասն ավելի տարիքով մարդիկ են, իրենց զուսպ են պահում։

Պատերազմի ընթացքում գյուղում գնդակոծություններից շուրջ 120 տուն է տուժել։ Վերականգնման ուղղությամբ աշխատում է 3 բրիգադ, մոտ 90 տուն գրեթե ամբողջությամբ վերականգնվել են։ Իսկ ահա գյուղի գյուղատնտեսական հողերի 75 տոկոսը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Անասունների զգալի մասն արդեն վաճառել են, մնացածին պետք է ուշադիր հետևել, որ հակառակորդի կողմը չանցնեն։ Մարդիկ աշխատում են իրենց տնային տնտեսություններում՝ մնացած հողի վրա։

Գյուղում այժմ ժամանակավորապես բնակվում է 5 բռնի տեղահանված ընտանիք (երկուսը Քաշաթաղի շրջանից, երկուսը՝ Հադրութի, մեկն էլ` Ասկերանի)։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ակնկալում եմ, որ առաջիկա ընտրությունները, նախևառաջ, կլուծեն Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը թույլ չտալու խնդիրը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Հաջորդ գրառումը

Իշխանություններին հորդորում ենք լրջանալ․ Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեգիտիմությունը չի երաշխավորում անվտանգությունը, բայց նախ ինքնին անվտանգության ավելի բարձր, իսկ խոցելիության ավելի ցածր մակարդակ է ապահովում. Փաշինյան

22/11/2025
Նորություններ

Բաքու այցելած իշխանության պատվիրակները հանդիպել են Ալիևի օգնականի հետ

22/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ. Փաշինյան

22/11/2025
Նորություններ

Նրանք ոչ թե սեղանի կողքն են, այլ սեղանի վրա, որպես ուտեստ. Ստեփան Դանիելյան

22/11/2025
Հաջորդ գրառումը

Իշխանություններին հորդորում ենք լրջանալ․ Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական