Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարգավորման առանցքում Արցախի տարածքների դեօկուպացիան է․ ՀՀ ԱԳՆ

06/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 5-ին, հանդիպել է Արցախի Հանրապետության նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։ 

Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ Արա Այվազյանը շնորհավորել է Դավիթ Բաբայանին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արգասաբեր գործունեություն իր նոր կարգավիճակում։ 

Նախարարներ Այվազյանը և Բաբայանը կարևորել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ավանդական համագործակցության ամրապնդումը` այդ թվում փոխայցելությունների և խորհրդակցությունների պարբերաբար անցկացման միջոցով՝ արտաքին քաղաքական օրակարգի առանցքային հարցերի շուրջ արդյունավետ քննարկումներ կազմակերպելու, ինչպես նաև հետագա համատեղ անելիքներն ուրվագծելու նպատակով։
 
Արա Այվազյանն ընդգծել է, որ Արցախի և Հայաստանի առջև այսօր ծառացել են հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, և այդ առումով ավելի քան հրամայական է երկու երկրների պետական կառույցների, նախևառաջ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև սերտ համագործակցությունն ու համակարգումը: 

Արտգործնախարարները հանգամանալից քննարկել են Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչմանը, արցախահայության առջև ծառացած հիմնախնդիրների հասցեագրմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց ազատ արձակման և հայրենադարձման, տեղահանված արցախահայերի` հայրենիք վերադարձի պայմանների ստեղծման և նրանց անվտանգության երաշխիքների ապահովման, պատերազմի հումանիտար և սոցիալ֊տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ քայլերի գործարկման առաջնահերթությունը: ԱԳ նախարարներ Այվազյանն ու Բաբայանն ընդգծել են միջազգային մասնագիտական կառույցների` տեղում ներգրավման անհրաժեշտությունը՝ համընդգրկուն լուծումներ ապահովելու նպատակով:

Երկուստեք շեշտվել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը հիմք է ստեղծում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման շուրջ քննարկումներ անցկացնելու համար՝ մրջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Որպես հակամարտության քաղաքական կարգավորման առանցք` նշվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների դեօկուպացիան և արցախահայության իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։
Հանդիպման շրջանակում Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Դավիթ Բաբայանը ստորագրել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ԱԳՆ-ների միջև 2021թ. խորհրդակցությունների պլան:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի ԱԳՆ ղեկավար կազմի մասնակցությամբ: Նախարար Այվազյանը նշել է, որ այժմ թևակոխել ենք մի փուլ, երբ դիվանագիտության դերն ու նշանակությունն առանցքային դիրքերում են հայտնվել: «Այս փուլում մեր համագործակցությունը նույնպես առանցքային նշանակություն է ձեռք բերում: Այդ իսկ պատճառով, մեր քննարկումերը հետայսու ավելի ինտենսիվ և ներառական բնույթ են կրելու։ Մենք ունենք հստակ նպատակներ մեր առաջ դրված խնդիրների հասցեագրման համար, և այս նպատակին են ծառայեցվելու մեր բոլոր ռեսուրսները և մեր ողջ ներուժը», ասել է Արա Այվազյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Ռումինիայում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

02/01/2026
Նորություններ

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. քաղաքապետարան

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու նրա կողմնակիցները հանդիսանում են քրեական հանցագործներ. Արագածոտնի թեմ

02/01/2026
Նորություններ

Մեղրիի մաքսակետի պետը կալանավորվել է

01/01/2026
Հաջորդ գրառումը

Ա՛յ ԼԳԲՏ-ների առաջնորդ, ԼԳԲՏ-ներին լարելու համար վրե՞ժ ես լուծում շուռնուխցուց․ Սերքեյ Շաքարյանցը՝ Փաշինյանին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական