ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 11-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 45 հարց, որից 41-ը չի զեկուցվում. եւս մեկ հարց հանվել է։
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
– Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
– Օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը, հաշվետվությունների ձեւերը եւ լրացման ուղեցույցները սահմանելու մասին
– Որպես նվիրատվություն գույք ընդունելու եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելու մասին
– «ԷԼՍԱ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին
– «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին։