«Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի «Լաչինի միջանցքը փակ է» արտահայտությունը դառնա ամենօրյա լրահոսի մաս»,-խորհրդարանական ընդդիմության հրավիրած լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Նա նշեց՝ Հայաստանի Հանրապետությունն ունի հանձնառություն՝ Արցախի Հանրապետությանը տեր կանգնելու։ Ապա պատգամավորը հնչեցրեց այն դրույթները, որոնց շուրջ իշխանությունների հետ ընդհանուր հայտարարի չեն գալիս։
«Եթե կարճ ձևակերպենք իշխանությունների հետ մեր տարաձայնությունները, ապա կլինի հետևյալը՝ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղը դիտարկյում են որպես Ադրբեջանի մաս, մենք՝ ոչ։
Հայաստանի իշխանությունները գտնում են, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հարց պետք է չլինի Հայաստանի օրակարգում, մենք հակառակ կարծիքին ենք։
Հայաստանի իշխանությունները հրաժարվում են այն իրական հանձնառությունից, որը նախատեսված է մեր օրենսդրությամբ և մեր պետության ստեղծման փիլիսոփայության հիմքում է. ղարաբաղյան շարժման արդյունքում առաջացած պետությունը չի կարող ասել՝ Ղարաբաղը հանձնենք, որ խաղաղ ապրենք»,- ասաց Թևանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում