ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Կանխենք միահեծան բռնակալությունը» վերտառությամբ հրապարակում է արել։
«Փաշինյան — եկեղեցի հակամարտությունը Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես պետություն — եկեղեցի հակամարտություն՝ հող նախապատրաստելով եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար:
Փաշինյանը համոզված է, որ ինքը պետությունն է և յուրաքանչյուր ոք կամ կառույց, ով իր հետ համաձայն չէ, ժողովրդի թշնամի է և պետք է պատժվի»,- նշել է նա։
Ըստ պատգամավորի՝ սա արդեն ոչ թե պրոլետարիատի դիկտատուրա է, սա մեկ անհատի անսահմանափակ բռնակալություն է:




