Գյումրիում զանգվածային անկարգությունների գործով, դատարանի որոշմամբ կալանավորվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը:
ՔԿ-ի փոխանցմամբ՝ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 19 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին իրավապահները մտել են Գյումրիի համայնքապետարան, և ձերբակալել մի շարք անձանց, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կաշառք ստանալու մեղադրանքով։