Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խրամորթից մայրերն իրենց մանկահասակ երեխաների հետ դուրս են եկել․ Ասկերանի ղեկավար

10/03/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի քանի րոպե առաջ եմ եկել Խրամորթից, իրավիճակն այս պահին հանգիստ է․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:

«Երեկվանից ծանր տեխնիկա են կուտակել եւ հետ չեն գնացել: Մայրերն իրենց մանկահասակ երեխաների հետ, սեփական նախաձեռնությամբ, գյուղից տեղափոխվել են այլ բնակավայրեր:  Խրամորթի բնակիչների մյուս մասը գյուղում է: Վարչական շրջանը պաշտոնապես չի կազմակերպել եւ չի հայտարարել տեղահանման մասին, ուղղակի մարդիկ, անվտանգությունից ելնելով, տեղափոխվել են այլ բնակավայրեր: Խուճապ չկա, բնակիչները զբաղված են իրենց առօրյայով»,-նշեց նա։

Ապրեսյանի խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերը կրակահերթեր են իրականացրել հիմնականում ականանետով, որոշ վայրերում անկանոն կրակոցներ են արձակել:

Խաղաղություն եւ հարաբերական կայունություն հաստատելու համար ի՞նչ են բանակցում թշնամու հետ ռուս խաղաղապահները, ասում է՝ տեղյակ չէ, չի տիրապետում բանակցությունների ընթացքին։

«Չեմ կարող այդ հարցերին պատասխանել, ես էլ չգիտեմ, թե նրանք ինչ են բանակցում։ Մեր անվտանգության մարմիններն են զբաղվում նման հարցերով, ես չեմ տիրապետում բանակցություններին եւ ընթացքին»,- նշեց Ապրեսյանը:

Խրամորթի՝ արցախա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակը նա պայմանավորում է թշնամու՝ լայնամասշտաբ պատերազմ հրահրելու ձգտումներով։

«Հակառակորդը սադրանքի համար հիմքեր է ստեղծում, որպեսզի մեր կողմը պատասխանի եւ լայնամասշտաբ գործողություններ լինեն»,- ասաց Ապրեսյանը:

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խուսափեց գնահատականներ տալ Արցախում թշնամու գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին, ասաց՝ Արցախում իրադրության որոշակի լարում ունենք։ Ապրեսյանից հետաքրքրվեցինք՝ եթե որոշեն պատասխանել թշնամու գործողություններին, հետեւելու են Հայաստանի իշխանությունների հրահանգների՞ն, թե՞ Արցախի։ «Կոնկրետ այս պարագայում վարչակազմը չի զբաղվում նման հարցերով, այս պահի մեր խնդիրն է բնակչության պաշտպանությունը, անվտանգ տարհանումն ու ապահովումը»,- ասաց նա:

Ռուս խաղաղապահների աշխատանքը Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը  «լավ» է գնահատում, ասում է՝ ահազանգերին շատ արագ արձագանքում են: Խաղաղապահներն այս պահին տեղակայված են Խրամորթ գյուղի ամբողջ տարածքով  եւ կատարում են իրենց ծառայությունը:

Հետաքրքրվեցինք՝ որպես վարչական շրջանի ղեկավար, հարկ համարո՞ւմ է բնակչությանը զենքով զինել՝ ինքնապաշտպանվելու համար:

«Նման հարցերը չէի ուզենա մեկնաբանել լրատվական միջոցներով, բայց միջոցառումներ իրականացնում ենք եւ ապահովում ենք բնակչության անվտանգությունը»,- ասաց նա:

Գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք գտնվում են սահմանային հատվածում, չեն մշակվում: Գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնում են միայն տնամերձ հատվածներում: «Բնակավայրերից դուրս գտնվող տարածքներում հիմա աշխատանքներ չեն իրականացվում՝ ելնելով անվտանգությունից»,- հավելեց Ապրեսյանը:

Ըստ Արցախի ՊՆ մամուլի ծառայության՝ մարտի 9֊ին՝ օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշերը Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել են հրադադարը։

«Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00-14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50-ից մինչև մարտի 10-ի ժամը 05։40-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական»,- ասվում է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։

Լիանա Սարգսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը գնդակոծել է Նախիջևանիկում կայանված գյուղատնտեսական տեխնիկան

Հաջորդ գրառումը

Հայաստանը ոչ թե աշխարհի բարձրագույն լիգայում է, այլ որբանոցում․ Արմեն Աշոտյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիեզերական լուսանկարներով 2-ամյա Տիգրանին իդենտիֆիկացնելու համար արվում է առավելագույնը. Մխիթար Հայրապետյան

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել. կտրվի պաշտոնական մեկնաբանություն

15/05/2025
Նորություններ

Վահե Ղալումյան, դուք մոռացե՞լ եք. «ոչ մի կտոր հող չենք հանձնի». Միհրան Մախսուդյան

15/05/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 15.05.2025

15/05/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը ոչ թե աշխարհի բարձրագույն լիգայում է, այլ որբանոցում․ Արմեն Աշոտյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Տիեզերական լուսանկարներով 2-ամյա Տիգրանին իդենտիֆիկացնելու համար արվում է առավելագույնը. Մխիթար Հայրապետյան

15/05/2025

Դեռևս նախորդ շաբաթ, գուցե յոթ-ութ օր առաջ, երբ հանրային-հրապարակային տիրույթում նմանատիպ խոսակցություններ սկսվեցին, դեռևս մինչև մեզ դիմելը, ինքս հարցը քննարկեցի...

ԿարդալDetails

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել. կտրվի պաշտոնական մեկնաբանություն

15/05/2025

Վահե Ղալումյան, դուք մոռացե՞լ եք. «ոչ մի կտոր հող չենք հանձնի». Միհրան Մախսուդյան

15/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 15.05.2025

15/05/2025

Առաջարկում եմ շան տեղ չդնել անհայտ ծագում ունեցող ոհմակի վայրահաչությունները. Նաիրի Հոխիկյան

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական