Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով. Դավիթ Անանյան

12/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր ցինիզմի և անբարոյականության բացահայտ դրսևորման ականատեսը եղանք։ Խորհրդարանի պատերից ներս, որը վաղուց արդեն իր նպատակներով և դերակատարությամբ չի հանդիսանում քաղաքական երկխոսության արվեստի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության վայր, հայտնի տխրահռչակ պաշտոնյան իրեն թույլ տվեց թունավոր սարկազմի նոտաներով կշտամբել արցախցի լրագրողին՝ մեղադրելով նրան վախկոտության մեջ, մասնավորապես՝ «առանց կռվի» հայրենի հողը թողնել-հեռանալու մեջ։ Այս մասին գրոմ է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Նման մեղադրանքներ անող սուբյեկտը չի էլ գիտակցում իր և իր քաղաքական թիմի մեղքի ողջ խորությունը։ Արդյո՞ք այս քաղաքական ուժը չհանձնեց Արցախը, արդարանալով պարապ դեմագոգիայով։ Մի՞թե այս նույն մարդիկ չէին, որ իրենց կարճատես ու դավաճանական արտաքին քաղաքականությամբ թույլ տվեցին Արցախի շրջափակումը՝ հասցնելով բնակչությանը հումանիտար աղետի, որի մասշտաբները ժամանակակից աշխարհը դեռ ամբողջությամբ չի ըմբռնել։ Եվ վերջապես, սրանք չէի՞ն, ովքեր հրաժարվեցին ակտիվ դիմադրել 2023 թվականի սեպտեմբերին Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները։ 

Ինչպես կարելի է իրեն թույլ տալ կշտամբել այն մարդկանց, ովքեր գրեթե մեկ տարի լինելով հումանիտար աղետի կրողները, ցեղասպանությունից մազապուրծ են եղել՝ մի կերպ փրկելով իրենց և իրենց ընտանիքների կյանքը: Սույն սուբյեկտը չի էլ գիտակցում, որ «կռիվը» ոչ միայն զենքի կռիվ է, այլև՝ գոյապայքար, իսկ «կռվեի՛ք» արտահայտությունն առաջին հերթին հենց իրեն ու իր քաղաքական ճամբարին է ուղղված։

Խորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով, և նրանց ողորմելի փորձերը՝ սլաքները տեղափոխել ուրիշների վրա, ոչ այլ ինչ են, քան բարոյական ձախողման վերջին ակտի դրսևորում։

Քաղաքագիտության պրիզմայով նման միջադեպերը վկայում են քաղաքական մշակույթի դեգրադացիայի մասին, որում պատասխանատվությունը միտումնավոր փոխարինվում է ագրեսիվ պոպուլիզմով։ Իշխանությունները, ճգնաժամային իրավիճակները որպես դրանց հաղթահարման և ապագա կանխարգելման դասեր օգտագործելու փոխարեն, զբաղված են ներսում թշնամու որոնմամբ՝ օգտագործելով տառապանքը որպես գործիք՝ վարկաբեկելու նրանց, ովքեր ավելի բարոյական իրավունք ունեն դրա մասին խոսելու։ Սա այլևս քաղաքականություն չէ, սա քաղաքական սնանկության տեսարան է։

Ամփոփելու համար հարկ է նշել, որ յուրաքանչյուր ցինիկ հարձակում մի յուրովի բացահայտում է։ Նրանք, ովքեր իրենց թույլ են տալիս նման կեղտոտ ու ցինիկ խոսքեր, արտահայտում են իրենց քաղաքական անզորության և ամուլության խոստովանությունը»,- գրում է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերագույն գլխավոր կեղծարարը հայտարարել է, որ ՀՀՇ-ն նույնպես եղել է դաշնակցական գաղափարախոսության կրող, նա անգամ չի կարողանում երկու սուտ հորինել, որ իրար չհակասեն․ Լևոն Զուրաբյան

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն Ուկրաինա զորք չի ուղարկի. Պենտագոնի ղեկավար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025
Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025
Նորություններ

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն Ուկրաինա զորք չի ուղարկի. Պենտագոնի ղեկավար

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական