Հունիսի 8-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացել, որ անհայտ անձը կամ անձինք հունիսի 7-ի ժամը 20:50-ից մինչև հունիսի 8-ի ժամը 10:20-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Բուզանդի փողոցում գործող «Սեյսմաանվտանգություն» ՍՊԸ-ի գրասենյակի դուռը, այնուհետև մտել ներս, կոտրել երկաթյա չհրկիզվող պահարանի փականը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, անհայտ անձը կամ անձինք չհրկիզվող պահարանից գողացել են մոտ 20 մլն դրամ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տարածքում տեղադրված են տեսախցիկներ, ինչը գուցե հնարավորություն տա իրավապահներին հանցագործությունը բացահայտել:
Մանրամասները կայքում: