Հինգշաբթի, Սեպտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող գույքը չի վերադարձվի պետությանը. Դատախազությունը պարտվել է նաև Վերաքննիչ դատարանում

03/09/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Hetq.am-ը գրում է․

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը չի վերադարձվի պետությանը։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 2-ին կայացրած վճռով մերժել է Գլխավոր դատախազության բողոքը եւ չի բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։

Ստորադաս դատարանը կես տարի քննելուց հետո այս տարվա հունվար ամսին որոշել էր մերժել դատախազության հայցը, որով պահանջվում էր Սուքիասյաններին զրկել «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից եւ գույքը վերադարձնել պետությանը։

Վերաքննիչ դատարանի դատարավորներ Գոռ Հարությունյանը, Հայարփի Զարգարյանը եւ Գոռ Թորոսյանն էլ դատախազության բողոքը գրավոր ընթացակարգով 6 ամիս քննելուց հետո վճռել են, որ այն ենթակա է մերժման, իսկ Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի 2025 թ․-ի հունվարի որոշումը թողնել ուժի մեջ։ Տարեսկզբին առաջին ատյանի դատարանը որոշել էր դատախազության հայցը մերժել՝ կիրառելով հայցային վաղեմություն (ըստ վճռի՝ դատախազությունը բաց է թողել խախտված իրավունքը պաշտպանելու՝ օրենքով սահմանված ժամկետը)։

Եթե դատախազությունը Վճռաբեկ դատարան բողք չներկայացնի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը մեկ ամսից կմտնի ուժի մեջ։

Երևանի փոքր կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնը պատկանում է «Գռզո պլազա» ՍՊ ընկերությանը, որն էլ, իր հերթին, պատկանում է Խաչատուր Սուքիասյանին եւ նրա ընտանիքի անդամներին։ Բիզնես կենտրոնի զբեղացրած հողամասի եւ դրա վրա գտնված շինությունների սեփականաշնորհման պատմությունը «Հետք»-ն էր բացահայտել։ Գույքը Խաչատուր Սուքիասյանի հայրը՝ Ալբերտ Սուքիասյանն էր ձեռք բերել չնչին գնով՝ 5655 ԱՄՆ դոլարով (1994 թ․-ին)։

Գործարքի մանրամասները 2021 թ․-ին «Հետքի» կողմից ներկայացվելուց հետո Դատախազությունը իրավական գործընթաց նախաձեռնեց, որի նպատակն էր վերականգնել պետության խախտված իրավունքը, այն է՝ գույքը վերադարձնել պետությանը։ Դատախազության հայցը տեւական ժամանակ քննվում էր Վարչական դատարանում, որից հետո Հակակոռուպցիոն դատարանում, սակայն՝ անարդյունք։

2023 թ․-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ «Սիլ պլազայի» սեփականաշնորհման վերաբերյալ դատախազությունը թեեւ ուսումանսիրությունը սկսել էր մինչ իր կողմից դատախազի պաշտոնը ստանձնելը, սակայն դատարան հայց ներկայացվել է իր պաշտոնավարման ժամանակ։ «Լրագրողական հետաքննությունը բավականին տվյալներ էր տվել Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությանը, պետական շահերի պաշտպանության վարչության դատախազն էլ ուսումանսիրել է ե՛ւ կադաստրային գործերը, ե՛ւ բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են, եւ գտել էր, որ վարչական դատարան հայց ներկայացնելու հիմք կա, որովհետեւ օտարումը իրավաչափ չէր»։

«Սիլ պլազայի» տարածքի սեփականաշնորհման վերաբերյալ քննչական կոմիտեում էլ քրեական վարույթ է նախաձեռնված, որի ընթացքի մասին իրավապահները մանրամասներ չեն հայտնել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է կինոօպերատոր Արտավազդ Խաչատուրյանը

Հաջորդ գրառումը

Շատ կարճ ենք խոսում, ուղղակի հարցնում ենք՝ ինչպե՞ս է, ինքն է հետաքրքրվում մեզնից, շատ չենք խորանում. պատմում է Վագիֆ Խաչատրյանի դուստրը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մահացել է Վիրահայոց թեմի Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը

24/09/2025
Նորություններ

«Իրական Հայաստան» հռչակած իշխանությունը տարիներ շարունակ զբաղված է մտացածին սպառնալիքներ «կանխելով», երկրում ստեղծելով քրեածին միջավայր. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

24/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Կլաուդիա Կարդինալե. հայերի հավերժական «Մայրիկը»

24/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն օրենքով սահմանված բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝ հասնելու Միքայել արքեպիսկոպոսի հանդեպ արդարության վերականգնմանը

24/09/2025
Հաջորդ գրառումը

Շատ կարճ ենք խոսում, ուղղակի հարցնում ենք՝ ինչպե՞ս է, ինքն է հետաքրքրվում մեզնից, շատ չենք խորանում. պատմում է Վագիֆ Խաչատրյանի դուստրը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մահացել է Վիրահայոց թեմի Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը

24/09/2025

86 տարեկան հասակում մահացել է Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը, հայտնել է Վիրահայոց Թեմը: Այս մասին...

ԿարդալDetails

«Իրական Հայաստան» հռչակած իշխանությունը տարիներ շարունակ զբաղված է մտացածին սպառնալիքներ «կանխելով», երկրում ստեղծելով քրեածին միջավայր. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

24/09/2025

Տեսանյութ. Կլաուդիա Կարդինալե. հայերի հավերժական «Մայրիկը»

24/09/2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն օրենքով սահմանված բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝ հասնելու Միքայել արքեպիսկոպոսի հանդեպ արդարության վերականգնմանը

24/09/2025

Տեսանյութ. Միքայել Սրբազանը մեղավոր ճանաչվեց. դատավոր Արմինե Մելիքսեթյանը դողացող ձայնով մեղադրական վերդիկտ կարդաց

24/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական